Քաղաքական

12.01.2021 20:01


Իմքայլական պատգամավորի կինը նշանակվել է փոխվարչապետի օգնական

Իմքայլական պատգամավորի կինը նշանակվել է փոխվարչապետի օգնական

Հրապարակը գրում է․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։

Ավելի վաղը «Հրապարակը» գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ «Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ փաստեր կհրապարակեն։ Իշխանությունում կարծում են, որ այլ եղանակով հնարավոր չէ պատգամավորներին սանձել, անգամ քրեական հետապնդումներով՝ դա կներկայացնեն որպես քաղաքական հետապնդում»,-գրել էինք։

Այս նշանակումը կարելի է դիտարկել նաև քաղաքական առևտրի շրջանակներում, որպեսզի Բոշյանը չլքի խմբակցությունը, ինչպես արել էին որոշ պատգամավորներ։

Այս խորագրի վերջին նյութերը