Քաղաքական

14.01.2021 22:50


Մոսկվայից հաստատում են Աննա Հակոբյանի ժամանումը. մասնավոր այց է (տեսանյութ)

Մոսկվայից հաստատում են Աննա Հակոբյանի ժամանումը. մասնավոր այց է (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը մեկնել է Մոսկվա մասնավոր այցով, РИА Новости գործակալությանն ասել է դիվանագիտական աղբյուրը։

«Աննա Հակոբյանն այսօր Մոսկվա է ժամանել։ Դա մասնավոր այց է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Mediaport-ի տվյալով, Փաշինյանի ընտանիքը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Armvoice-ը գրում է, որ Փաշինյանի ընտանիքը Մոսկվա է ժամանել Մոսկվայի թանկարժեք «Рублевское шоссе» շրջանում տուն ընտրելու և քաղաքացիություն ստանալու նպատակով։ «Ռուսաստանի նախագահի աշխատակազմը երեք տուն է պատրաստել, որոնցից Հակոբյանը կարող է ընտրել մեկը: Հրաժարականից անմիջապես հետո Փաշինյանը որոշել է մեկնել Մոսկվա: Ռուսաստանի իշխանությունները երաշխավորել են նրա անվտանգությունը»,-գրում է Armvoice-ը։

ՀՀ կառավարությունից պաշտոնական մեկնաբանություններ Աննա Հակոբյանի այցի մասին չկան։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը