Աշխարհ

16.01.2021 18:32


Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար

Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Իրակլի Կոբախիձեն»,-հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Բիձինա Իվանիշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը