Մեկնաբանություն

18.01.2021 14:30


Ինչպես բացահայտել գործակալներին

Ինչպես բացահայտել գործակալներին

2018–ի «թավիշից» հետո գործակալները վխտում են Հայաստանում։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ հսկայական փայ ստացան նաև սորոսաթուրքական ուժերը։

Ի դեպ, մեր թշնամիների գործակալներին բացահայտելն այնքան էլ բարդ բան չէ։ Եթե նույնիսկ դեռ չենք տեսել այս կամ այն հավաքագրվածի ղազագիր–բարաթը, ապա «հաճախորդի» ասածներով ու արածներով հեշտությամբ կարելի է բացահայտել, թե ով ով է։

«Գայլեր» ու «մոլորյալ գառներ»

Տնաբույծ գործակալները բաժանվում են երկու խմբի՝

1«գայլեր»,

2«մոլորյալ գառներ»։

«Գայլերը» թշնամուն ծառայող այն գործակալներն են, որոնք դրսի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված են, փող են ստանում Հայաստանի դեմ աշխատելու համար և իրենց հերթին մեր երկրի ներսում զբաղված են հավաքագրմամբ՝ լեզվաորսությամբ։

«Մոլորյալ գառները» դրսի ուժերի ու ներսի «գայլերի» քարոզչական ազդեցության տակ ընկածներն են և չգիտեն, որ ծառայում են օտարին։

«Մոլորյալ գառը» կարող է ծովից ծով Հայաստան պահանջել կամ Արաքսից մինչև Քուռ, բայց չիմանալ, որ սուպեր ռազմահայրենասիրական կառույցի մեջ գտնվելով ծառայում է ․․․ Թուրքիային։

Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիան

Թուրքիան երեք խնդիր ունի մեր տարածաշրջանում՝

1ամբողջությամբ դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից, ինչը ենթադրում է ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից ու նոյեմբերի 9–ից հետո նաև՝ Արցախից,

2գրավել ամբողջ տարածաշրջանը՝ դառնալով միակ հեգեմոնը,

3ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը (Արցախն էլ՝ բնականաբար)։

Ուշադիր հետևեք, թե ով է այս խնդիրների շրջանակներում աշխատում հայ–ռուսական հարաբերությունների դեմ, ռուսական ռազմաբազայի դեմ, Թուրքիայի հետ քիրվայության օգտին, Ադրբեջանի՝ մեր սահմաններին տիրելու օգտին, և առանց բարաթ–ղազագրի էլ պարզ կլինի, թե ովքեր են գործակալները և թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները։

Թուրքական ազդեցության գործակալ են նաև հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն քարոզողները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցը պետական օրակարգից հանելու կողմնակիցները։

Իսկ ամենավտանգավորը «Մինչև Արցախը չտանք, Սերգո ջանը լավ չի ապրելու» կոդի քարոզիչներն են։ Նիկոլն այս պատերազմում 5 հազար զոհի գնով կյանքի էր կոչում հենց այս բանաձևը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը