Քաղաքական

18.01.2021 21:09


Լենա Նազարյանը Իլհամ Ալիևի գաղափարական դուստրն է

Լենա Նազարյանը Իլհամ Ալիևի գաղափարական դուստրն է

Politik.am-ը գրում է․ «ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջին հայտարարությունները բավական բուռն քննարկումների ալիք են բարձրացրել, նաեւ արդարացի վրդովմունքի առիթ դառնալով։ Իհարկե, մի կողմ դնելով Լենա Նազարյանի, որպես քաղաքականությունից հասկանալ լինել չլինելը, նաեւ այն, որ ամեն մի երկրի պաշտոնյա նախ եւ առաջ պարտավոր է իր երկրի հանդեպ ունենալ տարրական հայրենասիրություն եւ պաշտպանել իր երկրի շահերը անկախ ամեն ինչից։

Արձանագրենք միայն, որ այն ինչ ասում է Լենա Նազարյանը, հարիր է ոչ թե ՀՀ ԱԺ փոխնախագահին, այլ օրինակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից Հիքմաթ Հաջեւին, որովհետեւ ավելի շատ ադրբեջանական շահեր է սպասարկում, քան Հայաստանի պետության շահն է հետապնդում իր մեջ։ Մեջբերենք մի հատված․ «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»։

Սա ըստ էության պարտված թիմը, իր պարտության սիմվոլ լիդերով հանդերձ, նոր գաղափար է նետում ասպարեզ, փորձելով հասկացնել հանրությանը, որ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, Հայ ժողովուրդն առհասարակ, պետք է հաշտվեն պարտությամբ արձանագրված իրողությունների հետ եւ նույնիսկ չմտածեն իրավիճակը շտկելու եւ կորցրածը հետ բերելու մասին։

Ի դեպ, նոյեմբերի իննի հրադադարից հետո մեկ էլ Իլհամ Ալիեւն է իր հայտարարություններում ու հարցազրույցներում շեշտում, որ հայերը թող մտքներով անգամ չանցկացնեն ռեւանշիզմի եւ արձանագրված իրողությունները փոփոխել։ Սակայն եթե Ադրբեջանի նախագահի համար նման հայտարարությունները բնական են, որպես մեզ թշնամի պետության ղեկավարի, ով ի դեպ իր պետության շահն է հետապնդում եւ վախենում է, որ Հայաստանում կարող է իշխանության գան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը, որոնք կարող են հետ բերել կորցրածն ու փոխել իրողությունները, որոնք արձանագրվել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, ապա խիստ տարակուսելի է Լենա Նազարյանի պահվածքը․ իհարկե վերջին ենթադրյալ բացահայտումների ֆոնին, որոնք կատարվեցին կապված իր անմիջական վերադաս Արարատ Միրզոյանի հետ կապված, կարելի է եւ նույն տրամաբանության մեջ դիտարկել նաեւ Նազարյանի մոտեցումները, սակայն պահպանելով անմեղության կանխավարկածը չէինք ուզենա նույնպիսի տհաճ լույսի ներքո դիտարկել նաեւ ՀՀ ԱԺ կին փոխնախագահին։

Ընդամենը արձանագրենք, որ Լենա Նազարյանին եւ Հիքմաթ Հաջիեւին կամ Փոլադ Բյուլբյուլօղլուն, Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին միավորում է հայերիս համար ցավալի եւ ոչ նպաստավոր արդյունքների պահպանման ձգտումը, որը արձանագրվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ինչ խոսք, «նամուս», «թասիբ» ունեցող մարդու համար Ալիեւի, Հաջիեւի ու Բյուլբյուլօղլու հետ ճամբարի նույն կողմում հայտնվելը առնվազն մահացու վիրավորանք պետք է դիտարկվեր, բայց արդյոք դա այդպես է Լենա Նազարյանի համար, ով նույն գաղափարներն է տարածում, ինչ Բաքվում, դժվար է ասել»։

Այս խորագրի վերջին նյութերը