Մեկնաբանություն

19.01.2021 18:40


Ոչինչների տեղափոխությունից բան չի ավելանում, միայն դատարկությունն է ընդգծվում, գումարած՝ կորուստները

Ոչինչների տեղափոխությունից բան չի ավելանում, միայն դատարկությունն է ընդգծվում, գումարած՝ կորուստները

Ասում են՝ փաշինյանի հակահայ կառավարության կազմում ինչ-որ «պերեստանովկաներ» են: «Ալֆային»-ին հանել են «ա» պաշտոնից, տարել են «Դելտայի» խորհրդական, «Բետտային» դրել են «Ալֆայի» տեղը, «Գամմային» տարել են «բ» պաշտոնին: Հա, մենակ «Օմեգային» ձեռք չեն տվել: Առայժմ: Չնայած, գիշերային ծեծուջարդից հետո էլ ի՞նչ ձեռք տան: Ինչևէ:

Դա, մեծ հաշվով, հետաքրքիր չէ: Այն իմաստով, որ եթե ինչ-որ խմբավորում ընկալվում և գնահատվում է որպես ներդրված թշնամական գործակատարների հավաքույթ, եթե դրանց բոլոր գործողություններն ուղղված են Հայաստանի կենսական շահերի ու հայության դեմ, եթե դրանց՝ ամբողջ կազմով իշխանություն չես համարում, ապա ի՞նչ էական է, թե անհատապես այդ ոչնչություններից որին որտեղից հանեցին և ուր տարան, չէ՞: Առավել ևս, որ ոչինչների տեղափոխությունից բան չի ավելանում, միայն պակասում է, միայն դատարկությունն է ընդգծվում, գումարած՝ կորուստները:

Հիմա, ասում են, որ կառավարության աշխատակազմի ղեկավար են դրել առողջապահության նախարարին, ում տարբեր օգտատերեր Ֆեյսբուքում չէին հիշատակում այլ կերպ, քան՝ «մահարար», հասկանալի է՝ կորոնավիրուսի համաճարակի առումով Հայաստանում խայտառակագույն վիճակ ստեղծելու և հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալու համար: Այսինքն, «ասում են»-ը ո՞րն է, փաշինյանը նրան հանել է նախարարի մի պաշտոնից ու մեկ այլ նախարարական պաշտոն է տվել:

Կա տեսակետ, թե փաշինյանը նման ռակիրովկաներով կամ տեղափոխություններով փորձում է եղած դժգոհությունը այսպես ասած՝ ցրել, ձեռքի հետ էլ՝ «նոր թեմաներ» բացել, մի խոսքով՝ ինչ-որ կոսմետիկ, ոչինչ չնշանակող քայլերով ջանում է մի քիչ էլ երկարաձգել իր ապիկար ու աղետային կառավարումը: Հլու-հնազանդ և ստամոքսահյութային «մտածողություն» ունեցող նիկոլաստրուկ պողոսների բազմության դեպքում, իհարկե, կարող է նույնիսկ իր կնոջն ու դստերը նախարար նշանակել: Միևնույնն է, անազգ-անհայրենիք ստրուկները ծպտուն չեն հանի կամ եթե հանեն էլ՝ ապա միայն «նախկիններին» հայհոյելու համար:

Ինչևէ, հնարավոր է, որ փաշինյանն իսկապես էլ նման ձևական տեղափոխություններով փորձում է իշխանությունը երկարաձգելու խնդիր լուծել:

Մյուս կողմից, կարելի է ասել նաև, որ փաշինյանը «կադրային տեղաշարժերով» կամաց-կամաց «աչքից հեռացնում» է հանրությանն առավել շատ վրդովեցնող իր անզուգական կադրերին: Ի դեպ, օրինակ, հետաքրքիր է, թե հիմա որտե՞ղ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ իր «գերագույնի» հետ հավասարապես ենթակա է ամենախիստ քրեական պատասխանատվության՝ դավաճանական պատերազմի համար: Ասում են, Տոնոյանը «թռել է»:

Փոխարենը, հայտնի է, որ ԿԳՄՍ նախկին նախարարը «չի թռել», այլ բավականին բարեհաջող «թառել» է կառավարության շենքում, փաշինյանի խորհրդականի կարգավիճակով: Նման մի բան է ասվում նաև աշխատակազմի արդեն նախկին ղեկավար «երաժշտագետի» մասին ևս:

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ պայմանական ասած՝ «սորոսականները» հանվում են պաշտոններից, սակայն նրանք չեն հեռացվում կառավարման համակարգից, այլ պահվում են անմիջականորեն փաշինյանի մերձակայքում՝ ամենատարբեր խորհրդականների տեսքով: Այսինքն, կառավարության նախարարական կազմը նայելիս, կարծես, «սորոսականները» մաքրված են այնտեղից, սակայն իրականում նրանք կառավարչապետի խմբավորման մեջ են ու, այսպես ասած՝ ավելի ստվերային դիրքերից են շարունակում իրենց սև գործը: Ասենք, Ռուսաստանի վրա «բոչկա գլորելու» գործը կամ սրանց հեռացումը պահանջող գործիչների և ուժերի հասցեին «շնաբարո վնգստալու» գործը:

Իսկ մեծ հաշվով, եթե փաշինյանական այդ ամբողջ կուտոկը՝ իր գործունեությամբ և էությամբ հակահայկական է ու Հայաստանի կործանման կոնկրետ հանձնարարություն է իրականացնում, եթե նրանք կա՛մ սորոսին, կա՛մ թուրքին ծախված գործակալներ ու գործակատարներ են, ապա ի՞նչ տարբերություն, թե դրանցից որ մեկն է, ասենք՝ ԱԺ դեպուտատ, իսկ որ մյուսը՝ նախարար կամ խորհրդական:

Նոյեմբերի 9-ը շարունակվում է...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը