Լրահոս

20.01.2021 14:24


Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում Nissan մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ կան վիրավորներ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում Nissan մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր ուղևորներ են եղել, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Քաղաքացիները այնուհետև դարձի են բերել մեքենան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը