Քաղաքական

21.01.2021 15:35


Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի․ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան (տեսանյութ)

Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի․ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան (տեսանյութ)

Եթե Միքայել Մինասյանի հայտարարությունները ճիշտ են, ապ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դատախազությունը պետք է միանգամից քրեական գործ հարուցեր ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն):

Նա զարմանք հայտնեց, որ ԱԱԾ-ն հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ Միրզոյանն իրենց գործակալը չէ:

«Այդ տրամաբանությամբ ցանկացած մարդու վերաբերյալ կարելի է հարցում ուղարկել, եւ ԱԱԾ-ն պետք է պատասխանի, թե արդյոք նա գործակալ է, թե ոչ: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակին, ապա եթե նա գործակալ չէ, ի՞նչ իմաստ ունի ծառայողական ստուգում անցկացնել: Դա փորձ է՝ պարզելու, թե որտեղից է եղել տեղեկության արտահոսքը: Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի դեպքում խոսքն արտահաստիքային գործակալի մասին է, ով բյուջեից գումար է ստանում յուրաքանչյուր փոխանցված տեղեկության համար: Դրանք մարդիկ են, ովքեր անցյալում որեւէ հանցանք են գործել եւ համաձայնել են համագործակցության: Արտահաստիքային գործակալը կարող է նաեւ պաշտոնյա լինել»,-հավելեց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ զարմանալի է, որ այդ մարդը զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցերով եւ ենթադրաբար երկրի գործակալ է, որն այն իրագործել է, ավելին, զարմանալի է նաեւ այդ ամենի հանդեպ հանրության անտարբերության մթնոլորտը:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը երկակի գործակալ է՝ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը