Մեկնաբանություն

24.01.2021 12:00


Անծրագիր փաշինյանին հավանածները հիմա... չմահավանություն են խաղում

Անծրագիր փաշինյանին հավանածները հիմա... չմահավանություն են խաղում

Հասարակությունն ու երկիրն այլ իրավիճակում գտնվեին կամ, եթե ներկայիս աղետյալից էլ աղետային դրությունը չլիներ, սա կարելի էր երգիծական անդրադարձի կամ ֆելիոտոնի լավ թեմա դարձնել: Ախր տեղով մեկ՝ զավեշտ է: Հարցնում եք, թե ինչի՞ մասին է խոսքը:

Իսկ խոսքն ահա, թե ինչի՛ մասին է: Մեկ անգամ չէ, որ թեկուզ ընկեր-ծանոթ-բարեկամների հետ խոսքուզրույցում (իսկ հիմա բոլոր խոսակցությունները երկրորդ-երրորդ նախադասությունից հետո անցնում են «սրանց իշխանությունից ռադ անելուն» և հաջորդող պատասխանատվության ենթարկելուն) լսած կլինեք այդպիսի մի ծեծված արտահայտություն, թե «լավ, ասենք, նիկոլը գնա, բա ո՞վ գա իր տեղը...»:

Ըստ որում, եթե դա վիրտուալ խոսակցություն չէ, ապա «նիկոլական» արտահայտությունն անող հայրենակիցը լենինաբար կկոցում է աչքերը կամ «սուր հայացք» ընդունած տարբերակով շաղափում է զրուցակցին, իբր՝ «դե, ասա, տեսնեմ, հիմա՞ ինչ ես ասելու...»: Նրանց թվում է, թե այնպիսի մի հզոր հակափաստարկ բերեցին, որ դիմացինը հիմա կտապալվի:

Իրականում ոչ միայն ծիծաղելի դատողություն է դա, թե՝ «ով գա, եթե նիկոլը գնա (հեռացվի և այլն)», այլև անհեթեթ ու դատարկ: Ավելին, եթե նման բան ասողը նախկին նիկոլական է, այսինքն՝ նիկոլով ոգևորված, իսկ այս աղետից հետո արդեն խորապես հիասթափված հայրենակից, ապա նա ամենաքիչը կեղծավորություն է անում, նույնիսկ եթե դա հատուկ մտածված «հնարք» չէ, նա ամեն դեպքում կեղծում է: Այո, «նիկոլը գնա, տեղը ով գա» արտահայտությունն իսկապես էլ կարող է դիմացինին տապալել, բայց միայն ծիծաղի անզուսպ բռնկումից: Ուղղակի հիմա շատերս անգամ հազար տարվա ծանոթին «ոնց ես» հարցնելու սիրտ չունենք, էլ ուր մնաց՝ ծիծաղելու:

Ինչո՞ւ ենք ասում՝ կեղծավորություն կամ կեղծում:

Տեսեք, երբ 2018-ին շատ-շատերը «նի-կոլ, վարչապետ» էին բղավում, «սիգնալավատ» անում և այլն, նրանք ավելորդ հարցեր չէին տալիս, չէին հարցնում, թե ո՞վ է նիկոլը, ինչացո՞ւ է, էն կողքի անթրաշ ջահելնե՞րն ովքեր են և այլն: Նրանք, էյֆորիկ հրճվանքով, նիկոլին գլխներին դրած, տանում էին իշխանության ղեկին նստեցնելու:

Այն ժամանակ ոչ մեկը չէր հարցնում, թե սա ո՞վ է: Ոչ միայն չէին հարցնում, այլև չէին ուզում անգամ լսած լինել, որ վայրկենապես իրենց կուռքը դարձած այդ անձնավորությունը նախ ստախոս է, երկրորդը՝ շանտաժիստ, երրորդը՝ բացեիբաց ադրբեջանական հողեր էր համարում ազատագրված տարածքները: Չէին նայում, որ նրա ձեռքերն արդեն իսկ թաթախված են մարտի 1-ի զոհերի արյան մեջ:

Լավ, ենթադրենք, 2018-ի գարնանը տասնյակ ու հարյուրհազարավորները խիստ էին ոգևորված այդ անլվա, բոմժակերպ, զազրախոս ու դատարկախոս, մեծ հաշվով՝ տգետ արարածով: Բայց նույն թվականի դեկտեմբերին եղավ նաև ԱԺ արտահերթ ընտրություն: Ու ոչ մեկը մարդավարի չէր զննում-քննում, թե նիկոլ փաշինյանը առհասարակ ի՞նչ ծրագիր ունի, ինչո՞վ են հիմնավորված նրա ասածները կամ ճռճռան կենացախոստումները: Չէին էլ նայում, թե ովքեր են նրա պատգամավորական զամբյուղը լցված:

Ու այդպես՝ կուրորեն, առանց ուղեղը միացնելու, վազելով գնացին ու քվեարկեցին իրենց կուռքի, «փրկչի» ու չգիտես, թե է՛լ ինչի համար: «Փրկիչը» կործանիչ դուրս եկավ: Աղետ, ավեր ու մահ բերող մի այնպիսի սրիկա, որպիսին Հայոց աշխարհը շատ վաղուց չէր տեսել:

Բայց այս դեպքում նախկին նիկոլապաշտներն են հետաքրքիր:

Եվ ահա, երբ այսօր նույն այդ հայրենակիցները, որ քոռեքոռ, զուտ «սիրո՜ւմ ենք իրեն», «վստահում են...» երգելով, կարելի է ասել առաջին պատահածին վերցրեցին ու կարգեցին պետության ղեկավար, ահա նույն այդ մարդիկ այսօր այնպիսի՜ մրցութային պահանջներ են առաջադրում, հնարավոր հաջորդ ղեկավարին, որ եթե Բիսմարկն ու Ադենաուերը կամ ասենք, Չերչիլն ու Թետչերը ինչ-որ հրաշքով ներկայանային, ապա առաջադրված պահանջներին չէին բավարարի:

Ու հենց այդտեղ է զավեշտն ու դրսևորվող կեղծությունը, հենց այդտեղ: Մարդիկ, որ նիկոլի նման, կներեք, չմոյին, առանց հարց տալու անգամ, բերեցին ու դրեցին երկրի ղեկավար, մի հատ էլ վազելով ընտրեցին, հիմա հիասթափվելով՝ չմահավանություն են անում, երբ խոսք է բացվում այս կամ այն հնարավոր գործչի կամ քաղաքական ուժի մասին: Հայտնի ֆիլմի մի ռեպլիկի շրջադարձությամբ ասած՝ «սրիկայի մը ղեկավար կարգած են, դեռ ասոր-անոր էլ չեն հավներ...»:

Եթե ավելի սառը ու սթափ նայենք, պարզ է, որ այսօր նիկոլից ու նրա ուսապարկակույտի պատճառով Հայաստանում այնպիսի շարունակական աղետի վիճակ է, որ եթե դրանց հեռացնենք, ապա դեռ պետք է որոշակի գործիչների մի բան էլ խնդրենք-համոզենք, որ նման պայմաններում համաձայնեն ստանձնել Հայաստանը ղեկավարելու պատասխանատվությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը