Աշխարհ

25.01.2021 19:40


«Disney +»-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակվել են ռասայական կարծրատիպերի պատճառով

«Disney +»-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակվել են ռասայական կարծրատիպերի պատճառով

Ամերիկյան Disney+ ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը, նշելով՝ նման որոշման կայացման պատճառն այս մուլտիպլիկացիոն ֆիլմերում առկա ռասայական կարծրատիպերն են:

Պարբերականի հաղորդմամբ՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմն արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»:

The Racist History of Peter Pan's Indian Tribe | Arts & Culture |  Smithsonian Magazine

Բացի այդ, նշվում է՝ «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմում կատուներից մեկը ունի ձգված ասիական աչքեր և դուրս ցցված ատամներ, որն ընկալվել է որպես «արևելյան Ասիայի ժողովուրդների ծաղրանկար»:

Films such as the Aristocats, pictured, have been removed from the children's section of Disney +

Միևնույն ժամանակ «Դամբո» մուլտֆիլմը ծաղրում է հարավային պլանտացիաներում գտնվող աֆրոամերիկացի աշխատողներին: Ֆիլմի կադրերից մեկում «անդեմ սևամորթներն աշխատում են երգի վիրավորական բառերի ներքո, այն է՝ «երբ ստանում ենք մեր աշխատավարձը, մենք վատնում ենք ամբողջ գումարը»:

What's Up With the Racist Crows in Dumbo? Why I Still Let My Kids Watch

Ինչ վերաբերում է «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմին, ապա այս դեպքում այն քննադատվել է «դեղին» և «շագանակագույն» դեմքերով ծովահենների պատճառով:

Silver Scenes - A Blog for Classic Film Lovers: Swiss Family Robinson (  1960 )

Նշվում է՝ արգելափակումը չի տարածվում մեծահասակների օգտահաշիվների վրա:

Disney-ը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը