Քաղաքական

28.01.2021 20:14


Վարչապետի աշխատակազմը 22 մլն դրամից ավելի գնում է կատարել մեկ անձից՝ այս անգամ՝ մշակութային միջոցառումների համար

Վարչապետի աշխատակազմը 22 մլն դրամից ավելի գնում է կատարել մեկ անձից՝ այս անգամ՝ մշակութային միջոցառումների համար

Վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումներ անցկացնելու համար 22 միլիոն դրամից ավելի գնում է իրականացրել մեկ անձից։

Մշակութային ծառայությունների կազմակերպման համար մեկ անձից գնումներ իրականացվել են մի քանի կազմակերպություններից. մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմը գնման պայմանագիր է կնքել «Բիթիէլ սերվիսի» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն 460.000 դրամի, «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն 718․000 դրամի, «Տիգրան Մելքոնյան» ԱՁ-ից՝ 2 միլիոն 300.000 դրամի, «Սամվել Բաղդասարյան» ԱՁ-ից՝ 3 միլիոն 700.000 դրամի, «Ալեն Գասպարյան Ա-ից» իրականացրել է գնում 1 միլիոն 322.000 դրամի, «Դավիթ Աբրահամյան» ԱՁ-ից՝ 4,730,000 դրամի, «Մեն ին թաուն» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն 056.000 դրամի, իսկ «Պան-Մեդիա» ՍՊԸ-ից՝ 4 միլիոն 200.000 դրամի։

Մեկ անձից գնումներն իրականացվել են 2020 թվականի սեպտեմբերից սկսած, պայմանագրերով ծառայությունների ձեռքբերման վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը