Մեկնաբանություն

02.02.2021 13:15


Միանմայի զինվորականների ամոթանքը հայ բարձրաստիճան զինվորականներին

Միանմայի զինվորականների ամոթանքը հայ բարձրաստիճան զինվորականներին

Մյանմայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել․ զինվորականներն իշխանությունը վերցրել են պետական կանցլեր, Նոբելյան դափնեկիր Աունգ Սան Սու Չժիի գլխավորած կառավարության ձեռքից, ձերբակալել մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ իշխող կուսակցության ղեկավարությանը՝ Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ, նախագահ Վին Մյինային, խորհրդարանի բոլոր պատգամավորներին, իշխող կուսակցության ղեկավարների ընտանիքի բազմաթիվ անդամների, որոշ հասարակական գործիչների:

Ռազմական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուին, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել Մյանմայում, որ այդպես վրդովեցրել էր բարձրաստիճան զինվորականներին և դրդել նման կտրուկ քայլի։ Ընդամենը կեղծվել էին ընտրությունները, որոնք անցկացվել էին 2020թ․ նոյեմբերին 8-ին։

Ինչո՞ւ եմ ասում՝ ընդամենը, որովհետև հայերի համեմատ՝ իրենք չէին կորցրել իրենց պետականությունը, երկիրը միտումնավոր ու դավադրաբար իշխանությունը չէր տարել ստորացուցիչ կապիտուլյացիայի, դրանից հետո բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն անամոթաբար չէր հանձնել հայրենի հողերը և վտանգի տակ չէր դրել իր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, թքած չէր ունեցել անմարդկային պայմաններում գտնվող գերիների վերադարձի հարցի վրա, մի խոսքով՝ երկիրը միտումնավոր չէր տարել կործանման, այլ ընդամենը ընտրություն էր կեղծել։

Բայց, պարզվում է՝ Մյանմայում զինվորականներն այնքան արժանապատվություն ու պետականության զգացողություն ունեն, որ չհանդուրժեցին դա, որ չգնացին երկրի ղեկավարի հետ ստորացուցիչ գործարքի, որ չլռեցին՝ հանուն իրենց պաշտոնները պահպանելու։

Փաստորեն, մենք Մյանմայի չափ էլ չկանք։ Հայ բարձրաստիճան զինվորականները Մյանմայի զինվորականների չափ թասիբ չունեն, հայրենիքի զգացողություն չունեն, պետական մտածելակերպ չունեն, այսինքն ոչինչ էլ չունեն, բացի մի ողորմելի պաշտոնից, որ փորձում են երկրի, մեր բոլորի ապագայի հաշվին ատամներով պահպանել, և մի քանի կիլոգրամ սեփական ողորմելի կաշվից, որ մորթապաշտները փորձում են փրկել։

Ամո՛թ ձեզ, դուք զինվորակա՞ն եք, թե՞ դավաճան ծաղրածուի ոտքի տակի շոր։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը