Աշխարհ

09.02.2021 22:14


Սիրիայում թուրքական օդուժը քրդաբնակ 6 գյուղ է ռմբակոծել

Սիրիայում թուրքական օդուժը քրդաբնակ 6 գյուղ է ռմբակոծել

Փետրվարի 8-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ: Այս մասին հաղորդում է Սիրիայում քրդական «Hawar News Agency» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ թուրքական օդուժի հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ի սահմաններում:

Առավոտյան ժամերին թուրք ուժայինները հարձակում էին իրականացրել նաև Մանբիչի Ալ Ջաթ գյուղի վրա:

Մանբիչի ռազմական խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Մանբիչի հյուսիսարևելյան Ալ Ջաթ գյուղի ռազմական նշանակության օբեկտների վրա, սակայն հետ են շպրտվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը