Աշխարհ

09.02.2021 19:40


Մեկնարկել են Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի «Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի «Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները

Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերը սկսել են «Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Պակիստանի Խայբեր-Պախթունխվա նահանգի Թարբելա շրջանի ռազմաբազայում:

Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ երկու երկրների բանակների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները կշարունակվեն 3 շաբաթ:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները երկրներից յուրաքանչյուրում հերթափոխով կազմակերպվում են 1998 թվականից:

Թուրքիայում զորավարժությունները կրում են «Ջիննահ» անունը, իսկ Պակիստանում ՝ «Աթաթուրք»:

Ացբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը