Աշխարհ

10.02.2021 21:08


Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը:

Նշվում է, որ թուրքական օդուժը գիշերային հարձակումը սկսել է կործանիչներով և «Kobra» տեսակի հարվածային ուղղաթիռներով:

Թուրքական օդուժն ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից Սիյանե շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո հիշյալ ուղղաթիռները ստիպված են եղել լքել Գարեի շրջանը:

Ըստ քրդական աղբյուրի՝ այժմ շարունակվում են մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը