Մեկնաբանություն

12.02.2021 16:30


նիկոլն ու իր մանկլավիկները «էն գլխից» էլ նեխած են եղել ու մանկուրտ

նիկոլն ու իր մանկլավիկները «էն գլխից» էլ նեխած են եղել ու մանկուրտ

Նախօրեին սոցցանցային «հիթ» էր դարձել ԿԳՄՍ ինչ-որ փոխնախարարի՝ տարիներ առաջ Նժդեհի հասցեին ասածը: Խոսքը նիկոլի «կառավարության» ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2012-ին մի հարցազրույցում ասածների մասին է:

Զավեշտն այն է, որ երբ այդ հարցազրույցի տեսանյութը տարածվեց, նիկոլամանկլավիկական, նիկոլալպստողական ուղեղազուրկներն սկսեցին վնգստալ, թե՝ «վա՜յ, դա գիտե՞ք, որ թվի բան է, վա՜յ դա 9 տարի առաջ է եղել...» ու նման բաներ:

Դե, իհարկե, նիկոլն էլ էր շատ ու շատ տարիներ առաջ իր թերթում հոդված գրել առ այն, որ ազատագրված տարածքները ուրիշինն են, հայերինը չեն, որ ինքը այն մտքին չէ, թե հնարավոր է «այդ տարածքները վերադարձնել»:

Ի դեպ, երբ 2018-ի մայիսի 1-ին պատգամավոր Արման Սաղաթելյանը հարցրեց նիկոլին այդ գրառման մասին, նիկոլը «սուխոյ ատկազ» եկավ, թե ապատեղեկատվություն է, ինքը կյանքում, երբե՛ք նման հոդված չի գրել: Երբ մարդիկ չալարեցին ու ժամեր անց դրա «աչքը կոխեցին» իր իսկ թերթի կոնկրետ «պատմական» համարը՝ իր անուն ազգանունով ստորագրած հոդվածով հանդերձ, նիկոլաթուրք դուրսպրծուկըները ոռնոց-վայնասունով հարձակվեցին փաստը հրապարակած մարդու վրա...

Անցավ ընդամենը երկուսուկես տարի, և նիկոլը առավել քան հստակ իրականացրեց իր վաղեմի ծրագրածը՝ ազատագրված տարածքները նվիրեց իր «կիրթ ու կառուցողական» «կաթնեղբայր» իլհամին, նվիրեց նաև Հադրութը, նվիրեց Շուշին, հիմա էլ անցել է Սյունիքը իր սիրելի թուրքին նվիրելուն:

Թե բա՝ «է՜... որ թվին է այդ հոդվածը գրած եղել, տարիներ են անցել»։

Այո, տարիներ անցել են, բայց դա իրենց ծրագիրն է եղել, իրենց հանձնառությունը օտար և թշնամի ուժերի առջև:

Հիմա նիկոլի ԿԳՄՍ փոխնախարարի՝ 2012 թվի հարցազրույցը: Այնտեղ, ի դեպ, միայն Նժդեհի մասին չէ, որ նա անհեթեթ ու անընդունելի բաներ է խոսում: Առհասարակ, նրա ամբողջ խոսքի իմաստը հանգում է հայերին մանկուց մանկուրտացնելու անթաքույց նպատակներին:

Դե, նիկոլի պահը ի սկզբանե էլ պարզ էր: Նա, պետք է ասել, երբեք էլ չի թաքցրել իր հայատյաց, հակահայ, ադրբեջանասեր բնույթն ու իր գործողությունների՝ թշնամանպաստ ուղղվածությունը:

Ինչպես իրենց ուղղվածությունն ու թուրքական 5-րդ շարասյուն լինելը չեն թաքցրել նույն «օմեգա»-Արարատը կամ ասենք՝ Արայիկ Հարությունյանը (Արցախի «նիկոլը» չէ, էն մյուսը, որ ԿԳՄՍ նախարար էր մինչև վերջերս): Մեկը ռուսական բազաների դեմ էր ցույցեր անում, մյուսը՝ բանակի դեմ ինչ-որ դրսևորումներով էր աչքի ընկնում:

Այնպես որ, երբ սրանք խոսում են, թե «30 տարի բանակ չի եղել, բանակի համար բան չեն արել» ու նմանօրինակ այլ անհեթեթություններ, միանգամից հանդիպակաց հարց է պետք տալ, որ եթե 30 տարի բանակ չի եղել կամ ոչինչ չի եղել, բա դուք ինչի՞ դեմ էիք պայքարում: Ում և ինչի՞ դեմ պայքարելու համար էիք Սորոսից թուրքական կամ նավթահոտ դոլարներ ստանում:

Ամբողջ աբսուրդն այն է, որ սրանք, հիմնականում չեն թաքցրել իրենց ապազգային, ազգուրաց, հավատուրաց, հակահայ, հակապետական, մանկուրտային էությունը, բայց ահա հենց դրանց, իրենց ուսերին ու գլուխներին դրած, աղանդավորական խանդավառությամբ մի քանի հարյուր հազար մարդ բերեցին ու դրեցին պետության ղեկին:

Ու դրանք կործանեցին պետությունն էլ, ինքնիշխանությունն էլ, բանակն էլ...

Դրանք՝ նիկոլի գլխավորությամբ, կերան պետության գլուխն էլ, բանակի գլուխն էլ, հազարավոր երիտասարդների գլուխն էլ: Կերան: Ու դեռ շարունակում են ուտել, շուտով վերջին կհասնեն: Ու նիկոլը, ինչպես ինչ-որ օտարերկրացիների ցույց էր տալիս «քյալլա» կտրտելու իր հմտությունը, նույն կերպ կտրտելով թուրքերին ու ադրբեջանցիներին է մատուցում Արցախը, Հայաստանը, մեր երեխաների կյանքը, մեր մանուկների ապագան:

Պարադոքս է, բայց մարդիկ շարունակում են բանդերլոգների նման հիպնոսացած մտնել դրա անհագուրդ երախը: Ոմանք էլ, թե՝ «մեզ խաբեցին»:

Չէ՛, ձեզ չխաբեցին: Ձեզ պարզապես էշի տեղ են դրել, քանզի ինքներդ շատ էիք ցանկանում այդ դերն ստանալ: Դուք չէիք ուզում տեսնել ակնհայտը, նույնիսկ երբ փաստը ձեր աչքն էին կոխում:

Ու հիմա էլ ձեզ ձև եք տվել, թե «բա՜ն չի եղել... ի՜նչ է եղե՞լ, որ...»: Կարևորը, որ հասցնեք արանքը ճղել ու ձեր իսկ հավկուրության հետևանքով ստեղծված մղձավանջից ժամ առաջ փախչեք ռուսաստաններ...

Ձեզ չեն խաբել, քանի որ նիկոլն ու իր մանկլավիկները «էն գլխից» էլ նեխած ու մանկուրտ են եղել: Պարզապես դուք ձևացնում էիք, թե չեք տեսել, չեք կարդացել, չեք իմացել, չեք լսել:

Ենթադրենք:

Հիմա արդեն տեսել եք, լսել եք, տեսնում եք ու գիտեք: Ի՛նչ եք անում: Հանդուրժո՞ւմ եք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը