Մեկնաբանություն

18.02.2021 17:40


Հարևանի... վարչապետը. Գիորգի Գախարիան ևս մեկ անգամ ու խորապես նվաստացրեց նիկոլին

Հարևանի... վարչապետը. Գիորգի Գախարիան ևս մեկ անգամ ու խորապես նվաստացրեց նիկոլին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հրաժարական է տվել, քանի որ համաձայն չէ, որ... իր ամենաթունդ ընդդիմադիրը՝ «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան օրինականորեն կալանավորվի, քանի որ դա կվտանգի ընդդիմադիր գործչի առողջությունը...

Ուշադիր կարդացեք, փորձեք գոնե համեմատության եզր գտնել Գիորգի Գախարիայի մարդկային պահվածքի ու քաղաքական դիրքորոշման և... նիկոլի միջև: Անհամեմատելի են...

Մարդը, նկատի ունենք Գախարիային իհարկե, կորոնավարակի թունդ բռնկման շրջանում շատ պարզ ու մատչելի ցույց տվեց, թե ինչպես է պետք կազմակերպել փորձության դեմ պայքարը, ինչպես է պետք աշխատել, և ինչ արդյունքի կարելի է հասնել խելամիտ ու արդարացված գործողություններով: Ի տարբերություն՝ Հայաստանի իշխանությունը զավթած ապիկար ու անձեռնահաս, գլխակեր ու մարդատյաց չարքերի, որոնք իրենց հերձվածող նիկոլ փաշինի գլխավորությամբ՝ ամեն ինչ արեցին, որ Հայաստանը կորոնավարակի համաճարակի տակ մնա. հարյուր հազարավոր վարակվածներ, հազարավոր մահեր, խարխլված տնտեսություն...

Թե՛ կոնկրետ համավարակի դեմ պայքարի կազմակերպման ու գործադրած կարանտինային մոտեցումների առումով, թե՛ այդ պայմաններում Վրաստանում ձեռնարկած սոցիալական ապահովության նախաձեռնություններով Գիորգի Գախարիան, կարելի է ասել՝ անուղղակիորեն ի ցույց դրեց Հայաստանի վարչաՂետ նիկոլ փաշինի ու նրա մանկլավիկա-պաշտոնյաների անձեռնահասությունը, իմաստակությունն ու դատարկությունը: Երկու հարևան ժողովուրդ, որ հանրային վարքի, անցուդարձի, կենցաղային մշակույթի առումով շատ ընդհանրություններ ունեն, համավարակի դեմ պայքարի առումով արձանագրեցին տրամագծորեն հակամետ հետևանքներ: Գիորգի Գախարիան այն օրերին, կարելի է ասել՝ նվաստացրեց նիկոլ փաշինյանին ու դրա անգործունակ կառավարությանը:

Բայց գանք թարմ իրադարձությանը՝ Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին Գիորգի Գախարիայի հայտարարությանը:

«Ելնելով այն փաստից, որ ես, ցավոք, չկարողացա ընդհանուր կարծիքի հասնել իմ թիմի հետ այս հարցում, ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և բոլոր տիպի ճգնաժամերը հաղթահարելու ամենամեծ ռիսկն է»,-մասնավորապես ընդգծել է Վրաստանի վարչապետ Գախարիան՝ հրաժարականի մասին իր հայտարարության մեջ:

Այսինքն, եթե ալիևը նիկոլ փաշինին նվաստացրեց, ապա Վրաստանի հրաժարյալ վարչապետ Գախարիան ուղղակիորեն ոչնչացրեց նիկոլին: Դա այն դեպքերից է, երբ ավելի լավ էր, օրինակ, Գախարիան հրապարակավ մի երկու չափալախ տար նիկոլին, քան նման բաներ ասեր:

Չէ, բայց մի հատ համեմատենք, էլի, թե ինչ հիմնավորմամբ է հրաժարական տալիս Վրաստանի վարչապետ Գախարիան, և ինչ կռուտիտներով է ինքզինքը վարչապետի պաշտոնին սոսնձել ողորմելի փաշինը:

Վրաստանի հրաժարյալ վարչապետի համար անընդունելի է, որ նույնիսկ իր ամենաթունդ ընդդիմադիրը, թեկուզ միանգամայն օրինական հիմքով, կալանավորվի, քանի որ դա կվտանգի այդ անձնավորության առողջությունը և կխորացնի քաղաքական դաշտում բևեռացումը կամ կմեծացնի լարվածությունը:

Իսկ ի՞նչ էր անում նիկոլը: Այո, նիկոլը միտումնավոր ու կանխամտածված, ապօրինի ու կամայական պարտադրանքով իր ենթականերին, պատժիչ ու դատական մարմիններին ստիպում էր կալանավորել բոլորին, ում համարում է իր հակառակորդը կամ ումից վախենում է՝ «տակը անելու» աստիճան: Ավելին, նիկոլը նման կամայական ու քինախնդիր հանձնարարականներ է տվել մի շարք դեպքերում հատուկ այն միտումով, որ կալանքի պայմաններում կարող է կտրուկ վատանալ այս կամ այն կալանավորված անձի առողջական վիճակը, ընդհուպ՝ կարող է դա մահվան պատճառ դառնալ: Բազմաթիվ են նիկոլի հանցագործ ռեժիմի կողմից միտումնավոր ու կանխամտածված «կալանքային խոշտանգման» փաստերը: Ավելին, մահվան դեպք էլ կա (Մհեր Եղիազարյանի հետ կատարվածը): Այսինքն, նիկոլը հենց կալանքով սպանելու պահվածք է դրսևորել:

Ավելին, համավարակի պայմաններում, չնայած պաշտպանական կողմի հնչեցրած առավել քան հիմնավոր փաստարկներին, նիկոլական ռեժիմը շարունակեց կալանքի տակ պահել Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ էր, որ նիկոլի ու իր փաշինների ակնկալիքն այն էր, որ նախագահ Քոչարյանը կալանավայրում հիվանդանա...

Մեկ այլ էական, աչք ծակող հանգամանք:

Գիորգի Գախարիան հրաժարական է տալիս, որպեսզի չմեծացնի քաղաքական լարվածությունը, որովհետև քաղաքական բևեռացումը, առճակատումը կարող են խոչընդոտել Վրաստանի տնտեսական զարգացմանը:

Իսկ նիկոլ փաշինը ամեն ինչ արել ու անում է միմիայն երկրում ներքին ատելություն սերմանելու ու տարածելու, հասարակության մեջ առճակատումն ու բևեռացումը խորացնելու, հասարակության տարբեր շերտերի, հայրենիքի տարբեր մասերում բնակվողներին իրար դեմ հանելու համար: նիկոլ փաշինը անգամ քաղաքացիական պատերազմի ու արյունահեղության կոչեր է արել ու, նաև իր ֆեյքազոմբիական թափոնի միջոցով շարունակում է այդ եղկելի, եղբայրասպանական «գիծը»:

Ու դա, այդ թյուրիմացությունը, այդ նեռը, այդ հակամարդը Հայաստանի վարչապետի պաշտոնին է...

Եվ եթե մեկնումեկը շատ է ուզում վրացիների հասցեին այսուհետ ինչ-որ բան ասել, թող հիշի, թե ում է ընտրել կամ ում է հանդուրժում Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը