Քաղաքական

19.02.2021 09:54


Մարությանն ամեն ինչ անում է, որ յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը․ «Հրապարակ»

Մարությանն ամեն ինչ անում է, որ յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը․ «Հրապարակ»

«Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ այսպես կոչված, Թաղման բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ է նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի եղբոր փեսան։

Մեր տեղեկություններով՝ Մարությանն ամեն ինչ անում է, որ այս յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը, սակայն մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 թեկնածու, ուստի թեժ մրցակցություն է սպասվում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը