Լրահոս

25.02.2021 10:28


Վանաձորի բնակարաններից մեկում կնոջ այրված դի են գտել

Վանաձորի բնակարաններից մեկում կնոջ այրված դի են գտել

Այսօր՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզում․ ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11/5 հասցեում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին:

Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա Կարեն Աղաջանյանն ու 34-ամյա Կարինե Աղաջանյանը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Վերջիններս մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը