Քաղաքական

26.02.2021 12:20


Իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է և ունակ չէ սթափ գնահատել և ընդունել իրավիճակը․ Արման Աբովյան

Իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է և ունակ չէ սթափ գնահատել և ընդունել իրավիճակը․ Արման Աբովյան

Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ և ունակ չէ սթափ գնահատել և ընդունել իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հաճախ իրարամերժ են, հաճախ չեն համապատասխանում օրվա խնդրին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Իշխանությունները կրկին ցույց տվեցին, որ ՀՀ կարևորագույն ինստիտուտն իրենց կողմից ոչ միայն անտեսվում է, այլև բոյկոտ են անում, եթե իրենց օրակարգից դուրս է։ Միակ տարբերակը, որ բախումներ չլինեն, պետք է բոլոր գործընթացները բերել հասկանալի դաշտ, իսկ իշխանությունը հասկանալի դաշտից դուրս է ընկել։ Ընդդիմադիր խմբակցություններն արել են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը, որ գերլարված իրավիճակը նվազագույնը քննարկվի ԱԺ-ում»,-ասաց Աբովյանը՝ անդրադառնալով իշխանության՝ երեկ կայացած հանրահավաքին։

Հարցին՝ ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Աբովյանը չցանկացավ գնահատական տալ, սակայն նշեց․ «Ես գիտեմ միայն մի բան՝ այն, ինչ կատարվել էր, և այն հայտարարությունները, որոնք հնչել էին, ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն»։

Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, պատգամավորը նշեց․ «Ես այլևս չեմ հավատում, եթե իրենք այդքան մտահոգված են ռազմական դրությամբ։ Պնդում են, որ Սյունիքում անվտանգության երաշխիքներ կան, թող գնան, նայեն թուրք զինվորին, որ կանգնած է հայկական հողում։ Երբ ասում ենք՝ Սյունիքում մի քանի կետում ադրբեջանական զինուժ է կանգնած, ասում են՝ դրանք նրանց միջազգային սահմաններն են, զուգահեռ էլ ասում են՝ դեմարկացիա չկա։ Իրավիճակը, փաստերը մշտապես պտտեցնելու մոլուցքը բերել է նրան, որ մի բան ասում են, հետո մոռանում՝ ինչ են ասել, հետո սպառնում են՝ «Ոչ թավիշին»»։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը