Աշխարհ

26.02.2021 21:15


Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում գրեթե 14 մլրդ դոլարով պակասել Է

Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում գրեթե 14 մլրդ դոլարով պակասել Է

Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքի կարողությունը, որը գլխավորում Է Tesla և SpaceX ընկերությունները, փետրվարի 26-ին գրեթե 14 միլիարդ դոլարով պակասել Է Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Մասքն այժմ զբաղեցնում Է գործակալության կողմից կազմված՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում Է 176 միլիարդ դոլար:

Փետրվարի 25-ի աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 8,06 տոկոսով իջնելու հետևանքով Մասքը կորցրել Է 13,6 միլիարդ դոլար: Փետրվարի սկզբին Մասքը 190 միլիարդ դոլարով զբաղեցնում Էր «Միլիարդատերերի ինդեքսի» առաջին հորիզոնականը: Ներկայումս վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն Է, որի կարողությունն այժմ գնահատվում Է 180 միլիարդ դոլար: Անցած օրն այն նույնպես պակասել Է՝ 5,55 միլիարդ դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը