Քաղաքական

28.02.2021 20:30


Կա՛մ մարդ ես բերում միտինգի, կա՛մ ցտեսություն․ առողջապահության փոխնախարարը խառնվել է իրար

Կա՛մ մարդ ես բերում միտինգի, կա՛մ ցտեսություն․ առողջապահության փոխնախարարը խառնվել է իրար

Այսօր՝ կիրակի օրով, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ժամը 15։00-ին ժողով է արել։ Նրա վրա պլան է դրված ապահովել բժիշկների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած մարտիմեկյան հանրահավաք-երթին։

Նրանց ասվելու է, որ այս երթին բժիշկների հավուր պատշաճի մասնակցությունից է կախված նրա հետագա պաշտոնավարումը և ստիպված է լինելու կաշվից դուրս գալ գլխաքանակ ապահովելու համար։ Այս ամենը դժվար է կազմակերպելը, քանի որ հայտնի է, որ բազմաթիվ բժիշկներ նախապես հայտարարությամբ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ոլորտում ընդանհրապես տանել չեն կարողանում այս իշխանություններին։

Արտյոմ Սարգսյանը անփոխարինելի չէ և ցանկացած պահի կարող են հանել գործից, ու նա լավ գիտի, որ իր ճակատագիրը այդ գլխացավանք միտինգից է կախված։ Եթե, օրինակ, ատամնատեխնիկը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի օգնական, գառնարածը խոշորացված համայնքի ղեկավար կամ անգամ կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի անունը սխալ սովորածը, V-ն 5-ից չտարբերողը առողջապահության նախարար, ուրեմն շատ հանգիստ կերպով կարող է Արտյոմ Սմբատյանին փոխարինել որևէ գազալցակայանի աշխատակից մեկը։ Ի՞նչ տարբերություն, թե որ ոլորտում պրոֆեսիոնալիզմ ունի։

Այս գործընթածը միակը չէ, բոլոր գերատեսչություններին է ասվել ապահովել գլխաքանակ, քանի որ դա Փաշինյանի հրամանն է, իսկ իրականում՝ կապրիզը։ Նա ցանկանում է ցույց տալ, որ իրեն սատարող դեռ մնացել է երկրում։ Իսկ վերջին անգամվա խայտառակ քիչ մարդաքանակը, հրապարակում, հանրության շրջանում հակառակ էֆեկտն ունեցավ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը