Քաղաքական

01.03.2021 16:58


Իմ աջակցությունն եմ հայտնում Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակի քաղաքապետ

Իմ աջակցությունն եմ հայտնում Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակի քաղաքապետ

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը:

«Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել:

Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը