Մեկնաբանություն

03.03.2021 11:32


Էրդողանն անխնա շահագործում է իր քարոզիչներին

Էրդողանն անխնա շահագործում է իր քարոզիչներին

Մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում էր «Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին» բանաձևով։ Բավարարվեց միայն Ադրբեջանի ժողովուրդը։ Այդպես էլ պլանավորված էր։

Հիմա Նիկոլն արդեն ուզում է բավարարել Թուրքիայի ժողովրդին։ Սյունիքով և ի վերջո Հայաստանով։

Խաղը մտել է վերջնափուլ։ Այդ խաղի բուն նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն ու Հարավային Կովկասը թուրքական ազդեցության գոտի սարքելն է։ Նիկոլին ձեռնտու է դա, քանզի սուբյեկտայնություն ունեցող Հայաստանը կապիտուլյանտին դատելու է։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը չլինի, ապա Նիկոլը կկարողանա խուսափել դատ ու դատաստանից։ Այդ առումով միայն Թուրքիան կարող է Նիկոլին հանգիստ կյանք խոստանալ։ Դա է պատճառը, որ Նիկոլն առանց ամոթի անցել է թուրքական մուղամի։

Հայաստանում այլևս ամեն ինչ բացահայտ է դարձել։ Թուրքիան չի թաքցնում, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու շարունակում նրա միջոցով պայքարել հայկական բանակի դեմ ու Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս թողնելու օգտին։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ձևականություններ չի անում ու ցույց է տալիս, որ ինքն Արցախը հանձնել է համոզմունքով և առանց ցավի։ Նույնն անում է Սյունիքի մասով։ Նաև Ռուսաստանի դեմ է աշխատում մեծ ուրախությամբ։

«Իսկանդերի» մասով Նիկոլի սկանդալային հայտարարությունը Թուրքիայի օգտին էր արված՝ ընդդեմ Ռուսաստանի։

Ռուս–թուրքական մրցակցությունը հիմա սրվել է Հայաստանում։ Թուրքիան Նիկոլի շուրթերով անորակ է որակում ռուսական զենքը։ Ռուսների պատասխանն ստանալուց հետո Նիկոլը հետ է քաշվում, բայց Թուրքիան չի հանգստանում ու դաշտ է նետում իր մյուս գործակալին՝ տխրահռչակ Արման Բաբաջանյանին։ Սա շարունակում է նիկոլություն անել, թե բա Արցախում պարտվել է Ռուսաստանն ու ռուսական զենքը։ Արմանն այնպիսի ուրախությամբ, էնտուզիազմով էր արտասանում այդ բառերն ԱԺ ամբիոնից, որ հնարավոր չէ նկարագրել։ Նրա աչքերը փայլում էին թուրքամետ այդ խոսքերն ասելիս։

Եվ այսպես, Թուրքիայի նախագահ Էրդողանն իր խամաճիկներ Նիկոլի, սեփական մոր դեմ ցուցմունք տված Բաբաջանյան Արմանի ու մյուսների միջոցով Հայաստանի ոչնչացման գնով իր շահերն է առաջ մղում։ Խաղի վերջնարդյունքում կարող է երկու արդյունք լինել՝ կա՛մ Հայաստանի անկախության պահպանություն, թուրքական 5–րդ շարասյան պարտություն, կա՛մ Հայաստանի վերացում, թուրքացում։ Նիկոլենք երկրորդ տարբերակի ջատագովներն են։ Մնացածը ՀՀ քաղաքացիների որոշելիքն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը