Կարծիք

03.03.2021 16:18


Այդպես շուտով 3 տարին կլրանա, ինչ այդ անօդաչուները տեղից պոկվում են, և՞. այս հորթերին պատերազմն ընդհանրապես դաս չեղավ

Այդպես շուտով 3 տարին կլրանա, ինչ այդ անօդաչուները տեղից պոկվում են, և՞. այս հորթերին պատերազմն ընդհանրապես դաս չեղավ

Որոշ ժամանակ է՝ ԲՏ նախարարությունն «ակտիվ աշխատում» է։

Կհարցնեք. ի՞նչ իմացար։ Պատասխանեմ. իմացա գովազդային տեսահոլովակներից։

Դրամատիկ երաժշտություն, արագ փոփոխվող կադրեր, որոնցում տեսախցիկն ինչ-որ սարքեր է ցույց տալիս, ինչ-որ ձեռքեր ինչ-որ կոճակներ են սեղմում, և այլն։ Հա, ու նաև ԱԹՍ-ներ են տեղից պոկվում։

Ու վերջ։

Հասկացանք, սովորել եք Adobe Premier ծրագրով դրամատիկ երաժշտություն դնել ու համապատասխան տեսաշարք դրա տակ մոնտաժել։

Հետո՞։

Այդպես շուտով 3 տարին կլրանա, ինչ այդ անօդաչուները տեղից պոկվում են, և՞։

Ես էլ կարող եմ մի քանի այնպիսի տեսահոլովակ նկարահանել, որոնցում Հայաստանն իբր ատոմային զենք ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արտադրում։

Վերջում պարզվելու է, որ ռազմարդյունաբերության բյուջեի մեծ մասը փոխանցել են գովազդային գործակալությունների ու վիդեոստուդիաների՝ վիդեոներ նկարահանելու ու բուկլետներ տպելու համար։

Ինչպես անիմաստ մոտ 300 հազար դոլար մսխեցին Աբու-Դաբի դատարկ ձեռքով թռնելու համար։ Այդ գումարով Հայաստանում ռազմարդյունաբերական 2–3 ընկերություն կարող էին 1 տարի հետազոտություններ անեին։

Այս հորթերին պատերազմն ընդհանրապես դաս չեղավ։ Նույն լոպազ, լկտի ու դատարկ ձևով իրենց ծայրիկությունները շարունակում են...

Մինչև սիքտիր չարվեն, ոչ մի բան դզվելու շանս չունի մեր երկրում։

#նիկոլաթուրքեր

#նիկոլսիքտիր

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը