Աշխարհ

03.03.2021 19:43


WhatsApp-ի նոր գործառույթը հավելվածով շփումն ավելի անվտանգ կդարձնի

WhatsApp-ի նոր գործառույթը հավելվածով շփումն ավելի անվտանգ կդարձնի

WhatsApp մեսենջերում նոր գործառույթ կավելացվի, որը հնարավորություն կտա ուղարկել «ինքնաջնջվող» լուսանկարներ, հաղորդում է WABetaInfo թեմատիկ պորտալը:

Պատկերի նախադիտման պատուհանում տեքստային հատվածի կողքին ծառայությունը կավելացնի նոր կոճակ: Այն սեղմելուց հետո օգտատերը կարող է տարածել պատկերը, որն ինքնաբերաբար կոչնչանա, հենց որ վերջինս լքի չաթը: Նման լուսանկար ստացողը ծանուցում կստանա լուսանկարի «ինքնաջնջման» մասին:

Նշվում է՝ նոր գործառույթը կհայտնվի Android և iOS օպերացիոն համակարգերի WhatsApp հավելվածի հաջորդ թարմացումներից մեկում:

Հիշեցնենք՝ 2020-ին WhatsApp-ը ներկայացրել էր «ինքնաոչնչացվող» հաղորդագրության տարբերակը, որն աշխատում է նույն կերպ: Այնուամենայնիվ, այս գործառույթն աջակցություն չի ստացել օգտատերերի կողմից, քանի որ սահմանափակումը հեշտությամբ կարելի է շրջանցել էկրանային սովորական սքրինշոթի միջոցով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը