Աշխարհ

03.03.2021 22:15


Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ

Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:

Վահանակների վրա մասնավորապես գրված է. ''Stop Erdogan'' (Կանգ առ, Էրդողան), ''Stop tripled femicide in Erdogan's Turkey'' (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

0000000 00000000

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը