Լրահոս

09.03.2021 10:29


Ծաղկաձորում բախվել են BMW-ն ու Mercedes ML մակնիշի ավտոմեքենաներ․ կան վիրավորներ

Ծաղկաձորում բախվել են BMW-ն ու Mercedes ML մակնիշի ավտոմեքենաներ․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նիկոլ Գևորգյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Հրազդանի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը