Աշխարհ

10.03.2021 20:25


Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար է դարձել Լեհաստանում հանրապետության դեսպանը

Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար է դարձել Լեհաստանում հանրապետության դեսպանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում երկրի դեսպան Իլյա Դարչիաշվիլիին նշանակել է կառավարության վարչակազմի ղեկավար: Մարտի 10-ին այդ մասին հայտնել են հանրապետության նախարարների կաբնետի մամուլի ծառայությունում։

«Կառավարության վարչակազմը կղեկավարի Իլյա Դարչիաշվիլին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմի նոր ղեկավաին նշանակել է այսօր: Վարչապետը հաջողություններ է մաղթել վարչակազմի նոր ղեկավարին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դարչիաշվիլին մինչև կառավարության վարչակազմի ղեկավար նշանակվելը 2017 թվականից եղել է Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լազոր դեսպանը:

Նա տարբեր ժամանակներում նաև զբաղեցրել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի առաջին փոխնխարարի, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները: Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ դրա նախկին ղեկավար Կախաբեր Կեմոկլիձեն վարչապետ Գեորգի Գախարիայից անմիջապես հետո հեռացել է պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը