Քաղաքական

11.03.2021 09:43


«Բաղրամյան պողոտայում վրանային ճամբարը մեծացել է, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է ներգրավել». РБК-ն անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրադրությանը (տեսանյութ)

«Բաղրամյան պողոտայում վրանային ճամբարը մեծացել է, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է ներգրավել». РБК-ն անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրադրությանը (տեսանյութ)

Ռուսական РБК հեռուստաընկերությունը անդրադարձել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին:

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ Երևանի կենտրոնում կրկին խոշոր բողոքի ակցիաներ են, ընդդիմությունը արգելափակել է Ազգային ժողովի մուտքերը. «Ամեն դեպքում մի քանի պատգամավորի հաջողվել է շենք մտնել: Փաշինյանի և ընդդիմության հանդիպումը հնարավոր է անցնի մարտի 13-ին, այն առաջարկել է անցկացնել երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:

Վրանային ճամբարը Բաղրամյան պողոտայում մեծացել է, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է ներգրավել: Այսօր հանդարտ է, սակայն երեկ բախումներ են եղել ցուցարարների և ուժայինների միջև»,-ասվել է հաղորդման մեջ:

Հեռուստաընկերությունն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ հրամկազմի հետ գհանդիպմանը. «Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, և կոչ է արել բանակի հրամանատարական կազմին շարունակել կատարել պարտականությունները և պահպանել երկրի անվտանգությունը: Ավելի վաղ Փաշինյանը գլխավոր շտաբի պետի նոր թեկնածու էր առաջարկել`դա գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն է, նա ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն 2018-ի մայիսից 2020-ի հունիս ընկած ժամանակահատվածում: Այն ժամանակ նրան աշխատանքից ազատել էին կորոնավիրուսային պայմաններում իր տղայի հարսանինքն անցկացնելու համար: Դավթյանի նշանակման միջնորդությունը արդեն ստացել է նախագահը, որոշումը կկայացվի 3 օրվա ընթացքում: Փաշինյանի անունից կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 10-ից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը համարվում է պաշտոնից ազատված»:

«Ե՛վ ժողովրդի, և՛ ընդդիմության պայքարը Փաշինյանի հրաժարականի պահանջով եղել է մինչև ԳՇ հայտնի հայտարարությունը, շարունակվել է ամբողջ այդ ժամանակահատվածում, որը իրավական ընթացակարգ համարել մենք ոչ մի կերպ, իհարկե, չենք կարող: Այն շարունակվում է նաև հիմա և համոզված եմ, որ այն դեռ շարունակվելու է»,-մեկնաբանել է իրադարձությունները հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:

Իրադրությունը մեկնաբանել է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Իրավաբանորեն սա չհիմնավորված գործընթաց է և այն բանից հետո, երբ հրապարակվեց ԳՇ հայտարարությունը, գեներալները առանձին-առանձին և ամբողջ գեներալիտետը միասնակնորեն հայտարարեցին, որ մնում են իրենց կարծիքին առ այն, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Պարզ է, որ բանակում խնդիրները մնում են, բանակը շարունակում է չվստահել Փաշինյանին, և թե ինչ իրավաբանական որոշում կգտնվի ստեղծված իրադրության վերաբերյալ, դեռևս պարզ չէ»:

Հեռուստաալիքի անդրադարձին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝ 19:10 հատվածից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը