Աշխարհ

11.03.2021 12:08


Ինդոնեզիայում դպրոցական ավտոբուսը գլորվել է անդունդը․ կան զոհեր

Ինդոնեզիայում դպրոցական ավտոբուսը գլորվել է անդունդը․ կան զոհեր

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել սարսափելի պատահարի պատճառով. Արևմտյան Յավա նահանգում դպրոցական ավտոբուսը գլորվել է անդունդը: Այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը:

Ըստ Jakarta Globe-ի, ավտոբուսով դպրոցականներն ու նրանց ծնողներն էքսկուրսիայից տուն վերադառնալիս են եղել: Սումեդանգի բնակեցված շրջանի մոտակայքում գտնվող լեռնային տարածքում վարորդը կորցրել է կառավարումը և ավտոմեքենան գլորվել է անդունդը՝ անցնելով մոտ 20 մետր:

Ավտոբուսում եղել է 62 մարդ, որոնցից 35-ին փրկել են:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը