Աշխարհ

12.03.2021 11:52


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 343 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 377 դեպք, այստեղից ապաքինվել է 267 764 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 634:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 26 700 փորձարկում, այդ թվում 17 307-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 393-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.24% է, վերջին 14 օրվանը՝ 1.49%, վերջին 7 օրվանը՝ 1.72%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 245 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 310 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 130 անձ։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը