Աշխարհ

15.03.2021 14:52


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 328 մարդ, մահացել է 2 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 275 148 դեպք, այստեղից ապաքինվել է 268 565 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 650:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 730 փորձարկում, այդ թվում 9 275-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 4 455-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.16% է, վերջին 14 օրվանը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.41%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 211 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 358 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 131 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը