Քաղաքական

17.03.2021 15:13


Փաշինյանի խնդիրը հետագա անվտանգությունն է, դրա համար էլ մեջ է գցում Լևոն Տեր-Պետրոսյանին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Փաշինյանի խնդիրը հետագա անվտանգությունն է, դրա համար էլ մեջ է գցում Լևոն Տեր-Պետրոսյանին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի փրկօղակը, հիմա էլ է այդ փորձը կատարում։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն` անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, որ պետության, ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս հրաժարականն է և, ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա ապաստանումն արտերկրում:

«Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը տարիքով մեծ մարդ է, և ինչ-որ անցյալ ունի, նա պիտի հասկանա, որ իր հայտարարությունը հակասում է իրավունքի սկզբունքներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հասկանում կամ էլ հասկանալով շրջանառության մեջ է դնում թեզ, թե հասկացանք, որ Նիկոլը մեղավոր է, բայց դե մեր տղան է, ապահով երկրից հանենք, հետո ինչ ուզում եք արեք»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ առաջին նախագահի առաջարկը Նիկոլ Փաշինյանի «սրտից է բխում»։

«Նիկոլ Փաշինյանն իր աթոռը այնպես է լպստում, ոնց որ գառն իր մոտ կուրծքը, նա շատ է սիրում իր պաշտոնը։ Բայց իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարողացել է իրեն ապահովագրել բազմաթիվ հարցերում և հիմա իր համար վարչապետի պաշտոնը գլխացավանք է դարձել։ Իր խնդիրը հետագա անվտանգությունն է, հիմա դրա համար էլ այդ հարցով մեջ է գցում Լևոն Տեր-Պետրոսյանին»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նախագահի հայտարարությանը, «Իմ քայլի» անդամները բուռն արձագանքեցին՝ մեղմ ասած՝ չընդունելով այն։ Պետրոսյանը վստահ է, որ դրանք բեմադրված տեսարաններ էին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը եթե չի մոռացել, որ ինքը երկիր է ղեկավարել, նման անգրագետ արտահայտություն չպետք է աներ։ Այսինքն՝ մի մարդու, որը տասնյակ հազարավոր երեխեքի գլուխ է կերել, ասում է՝ եկեք այդ ամենի մասին մոռանանք, ու իրեն արտերկիր տեղափոխենք։ Այդ ծնողների անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու Լևոն Տեր-Պետրոսյան»,-նկատեց անկախ պատգամավորը։

Աղբյորը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը