Քաղաքական

17.03.2021 15:44


Այժմ իրավական կազուս է, Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է․ պաշտպան (տեսանյութ)

Այժմ իրավական կազուս է, Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է․ պաշտպան (տեսանյութ)

Դիմել ենք դատարան և խնդրել՝ անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որով ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է, գտնում ենք, որ այդ հարմանագիրը ընդունվել է Սահամանդրության և օրենքների խախտումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։

«Ի զարմանս մեզ, պաշտպանության նախարարը մարտի 15-ին ընդունում է մեկ այլ հրաման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից։ Այսինքն ուժը կորցրած է ճանաչում այն հրամանը, որով իրեն ուղարկել էին արձակուրդ, հետ է կանչում և հանձնարարում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ– լեյտենանտ Գալստյանին անձնակազմի ցուցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին։ Սա շատ զարմացրեց մեզ և ստիպված եղանք դատարան ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որով կփորձենք այս լրացուցիչ անօրինական ակտերի դեմն առնել»,–ասաց նա։

Նա նշեց, որ Տիրան Խաչատրյանը գտնվում էր արձակուրդում և նկատեց՝ երբ մարդը գտնվում է արձակուրդում, այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ իրավական գործողություններ չի կարելի կատարել։

«Այժմ իրավական կազուս է, Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է։ Չափազանց անհստակ մի իրավիճակ է։ Սա իրավական անվտանգության խախտում է: Իրավական կազուսը անպայման խնդիրներ է ստեղծելու բոլորիս համար։ Եթե ազատման հրամանագիրը կասեցված է, ապա նա համարվում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, և որպես Հայաստանի սովորական քաղաքացի ակնկալում եմ, որ տվյալ անձը շարունակի կատարել իր լիազորությունները»,–ասաց նա և նշեց՝ որպես Տիրան խաչատրյանի շահերի ներկայացուցիչ չգիտի, թե Տիրան Խաչատրյանը ինչ հիմքերով է ազատվել։

Վարուժան Ավետիքյանը նշեց, որ իրենց միջնորդությամբ Պաշտպանության նախարարը ևս պետք է դառնա պատասխանող կողմ։ «Տիրան Խաչատրյանը իմ կարծիքով և ՀՀ օրենսդրության շրջանակներում այս պահին հանդիսաում է ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակյալ և պետք է շարունակի կատարել իր պարտականություններ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրառում է արել, որում ասվել է․«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի կասեցված հրամանագրի կատարումն ապահովող հրաման»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը