Մեկնաբանություն

21.03.2021 14:17


Նիկոլն սկսեց պրոթուրքական ագրեսիվ քարոզարշավը

Նիկոլն սկսեց պրոթուրքական ագրեսիվ քարոզարշավը

Երեկ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քարոզարշավը՝ վարչական ռեսուրսի ակնհայտ ու ապօրինի օգտագործմամբ։ Բայց դա դեռ մի կողմ։ Դա հեչ։

Նիկոլը երեկ սկսեց պրոթուրքական քարոզը՝ այդպիսով ապացուցելով, որ ընտրությունները հայ–թուրքական բախման շարունակությունն են դառնալու։

Նիկոլը ցույց տվեց, որ շարունակելու է ստել, կեղծել, դեմագոգիայով զբաղվել, ամբոխահաճություն անել: Փորձելու է սեփական կաշին փրկել։

Նիկոլի ստերը և թուրքական մուղամը

Նիկոլը որոշել է արդարանալ խայտառակ պարտության համար։ Նրա առաջ քաշած բանաձևը պարզունակ է ու սուտ։ Այն նախատեսված է ավարտված ոչխարների, մարդանման կապիկների և քաղաքականապես բոմժերի համար։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել այն արարածներին, որոնք հիմք կընդունեն Նիկոլի ասածները։

Ուրեմն ինչ է ասում այս մուտիլովչիկը։ Ասում է՝ ժողովուրդ ջան, մինչև իմ վարչապետ դառնալը Սերժ Սարգսյանը փուլային տարբերակով արդեն հանձնել էր Արցախը, պարզապես դա իմ գլխին ջարդվեց։ Սա, ի դեպ, այն թեզն է, որը նիկոլենց սատարող յութուբյան ալիքները տարածում են ամիսներ շարունակ։ Ասել է թե՝ այդ էժանագին ստի հեղինակն անձամբ Նիկոլն է եղել, պարզապես հիմա է իր անունից դա ասում։

Նիկոլը նաև ասում է, թե բա Ղարաբաղը հանձնած են եղել, բայց ես չեմ ուզեցել էդ գիծը շարունակել ու դրա համար էլ միչև վերջ կռվել եմ։ Եթե մի պահ ընդունենք այն սուտը, որ Ղարաբաղը մինչև 2018–ը հանձնած էր, ապա ստացվում է, որ Նիկոլը կնիք է դրել ադ հանձնման վրա հազարավոր զոհերի գնով ու դա արել է այն բանի համար, որ իր հետևից չգոռան ․․․ Նիկոլ դավաճան։

Ասում է՝ պարտվեցի, որովհետև նախորդների չարածն իմ գլխին ջարդվեց, լավ զենք չունեինք, կործանիչ ինքնաթիռն առել էինք, բայց հրթիռը չէինք հասցրել գնել («մոռանում» է, որ ՍՈՒ–ն առնելուց հետո հայտարարել էր, որ հրթիռների փորձակումը հաջող է անցել)։

Հիմա ամենասրիկայական ու հակապետական թեզերի մասին։ Ըստ Նիկոլի՝ մենք 30 տարի պետություն չենք ունեցել ու 2020–ին էլ պարտվել ենք, քանի որ թուրքերին ու ադրբեջանցիներին որպես թշնամի ենք ընկալել։ Այ հիմա սահմանը կբացվի ու կսկսենք լավ ապրել։ Այսինքն՝ իր ասածով ստացվում է, որ լավ եղավ, որ պարտվեցինք, քանզի հիմա հնարավորություններ են բացվում։

Ահա այսպիսի պրոթուրքական թեզերով է հանդես գալիս Նիկոլը։

Նիկոլի դավաճանությունը

Ինչքան էլ Նիկոլը հիմա փորձի ժեխին հետույք մտնել, թե բա ես եմ պարտվել, որ դուք հաղթեք, ես ծանր ժառանգություն եմ ստացել, ֆլան, ֆստան, միևնույն է իրականությունն այլ է։

Պատերազմը տեղի է ունեցել այն պատճառով, որ Նիկոլը տապալել է բանակցային գործընթացը։ Նիկոլն Ալիևի հետ «վերելակային» դիվանագիտություն է վարել ու տապալել մեր ձեռքբերումները։

Նիկոլը Տավուշյան բախումներով Ալիևին սադրել է պատերազմի ու մինչև հիմա շրջանցում է 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը ծախելու իրեն ուղղված մեղադրանքների թեման։

Նիկոլը մինչև հիմա չի պատասխանում այն հարցին, թե ինչու էր ստում 44 օր, ինչու էր Շուշին հանձնել, բայց խաբում էր, թե բա մարտեր են ընթանում։ Նիկոլը չի բացատրում, թե ինչու քանդեց բանակն ու այն վերածեց էրատոների ջոկատների։ Նիկոլը չի ասում, թե իր կինը Ղարաբաղի բունկերում զինվորականներին բարոյական աջակցությունից բացի ուրիշ էլ ինչո՞վ էր զբաղված։

Նիկոլը չի բացատրում, թե ինչու երբ տեսավ, որ մեր զինվորներին տանում է պարզապես կոտորելու, չընդունեց Պուտինի առաջարկը և հոկտեմբերի 19–ին չկանգնեցրեց պատերազմը։

Նիկոլը չի կարող բողոքել իր նախորդից ու ծանր ժառանգությունից, քանզի հայտարարում էր, որ ինքն իր սեփական կետից է սկսում բանակցությունները, ինչ պետք է՝ այն էլ բանակցում է։ Նիկոլն, իրոք, իր կետից էր սկսում, և դա Արցախի պետականությունը կործանելու, հազարավորների գլուխն ուտելու կետ էր։

Եվ վերջապես, Նիկոլը մեր երկիրը տարավ պարտության, քանզի հիմար է։ Դավաճանություն կա նրա մոտ, բայց նաև կատարյալ հիմարություն։ Հիմարությունն ու դավաճանությունը երբ միախառնվում են, ստանում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանություն, որը զբաղված է թուրքամետ քարոզով։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու։ Դրանց Նիկոլի կողմից մասնակցելու են նաև Էրդողանն ու Ալիևը։

Նիկոլը մինչև վերջ ձգտելու է կատարել իր առաքելությունը։ Իսկ անասունները նրան ծափահարելու են ու գրգռվեն «թալան», «դղյակ», «օլիգարխ» և այլ բառեր լսելիս։ Ու ոչինչ, որ Հայաստանի թիվ մեկ թալանչին, պետբյուջեի հաշվին դղյակներ մսխողը, օլիգարխների թիվ մեկ բարեկամն ու թուրքական գործակալը Նիկոլն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը