Աշխարհ

23.03.2021 19:13


Մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը․ ովքեր են մասնակցում մրցաշարին

Մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը․ ովքեր են մասնակցում մրցաշարին

Վաղը՝ մարտի 24-ին մեկնարկու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի Հունգարիայում և Սլովենիայում։

Հատկանշական է, որ մրցաշարի խմբային փուլը կանցկացվի մարտ ամսին, իսկ ահա փլեյ-օֆֆ փուլը (1/4-ից սկսած), կանցկացվի մայիսի 31-ից, իսկ եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին։

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 16 հավաքականներ։

A խումբ

1․ Ռումինիա
2․ Գերմանիա
3․ Հունգարիա
4․ Նիդերլանդներ

B խումբ

1․ Չեխիա
2․ Իտալիա
3․ Սլովենիա
4․ Իսպանիա

C խումբ

1․ Դանիա
2․ Ֆրանսիա
3․ Իսլանդիա
4․ Ռուսաստան

D խումբ

1․ Խորվաթիա
2․ Անգլիա
3․ Պորտուգալիա
4․ Շվեյցարիա

Նշենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը, որը գլխավորում է Միխայիլ Գալակտիոնովը, որոշել է ազգային թիմի կազմը Եվրոպայի առաջնության համար: Հավաքականի կազմում ընդգրկվել են նաև հայազգի երկու ֆուտբոլիտներ՝ Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ից և Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից»: Հավաքականի հայտացուցակն՝ այստեղ։

Մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներից, որոնից ոմանք արդեն քաջ ծանոթ են ֆուտբոլասերներին․

Անգլիա–Մեյսոն Գրինվուդ, Նկետիա, Քալում Հադսոն-Օդոի, Աարոն Ռամսդեյլ, Ռայան Սեսենյոն, Մաքս Աարոնս, Բեն Գոդֆրեյ, Թոմ Դևիս

Ֆրանսիա–Քդուարդո Կամավինգա, Ալբան Լաֆոնտ, Բուբակար Կամարա, Ժուլես Կունդե, Մաթեո Գենդուզի, Ջոնաթհան Իկոնե, Օդսոն Էդուար, Ամինե Գոուրի

Իտալիա-Ջանլուկա Ֆրաբոտա, Սանդրո Տոնալի, Պատրիկ Կուտրոնե, Մատեո Գաբբիա

Գերմանիա–Յուսուֆ Մոուկուկո, Մերգիմ Բերիշա, Արնե Մայեր, Մարկուս Շուբերտ

Պորտուգալիա-Ֆրանցիսկո Տրինկաո, Դիեգո Դալոտ, Թիերի Կորրեա, Գեդսոն Ֆերնանդեշ, Ֆաբիո Վիեյրա, Դանի Կարվալյո, Դիեգո Լեյտե

Իսպանիա-Մարկ Կուկուրելլա, Ռիկի Պուչ, Ֆրան Բելտրան, Գոնսալո Վիլլար

Նիդերլանդներ-Սվեն Բոտման, Ջավայրո Դիրլոսուն, Մայրոն Բոադյու, Ջասթին Կլյուվերտ, Դանի դե Վիտ, Տեուն Կուպեյնմեյներս, Պեր Սխարս, Դեովայսո Զեֆույկ։

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը