Մեկնաբանություն

23.03.2021 15:40


Թրքահպատակին հպատակված «գեներալնի» ենթակաները

Թրքահպատակին հպատակված «գեներալնի» ենթակաները

«Իրավունքի ուժով», ուրեմն, ոմն Արտակ Դավթյանի՝ առանց որևէ մարտական գործողության դեռևս 2018-ին, նիկոլ փաշինի պաշտոնավարման սկզբնական շրջանում Նախիջևանի ուղղությամբ թշնամուն ահռելի զիջումներ արածին վերջիվերջո վերանշանակեցին ԳՇ պետ: Այն, որ այդ «իրավունքի ուժով»-ն իրականում դատարանի որոշումը կատոկելու գնով է, ոչ մեկին առանձնապես չի էլ հետաքրքրում, կարծես:

Չնայած, անկեղծորեն պետք է ասել, տողերիս հեղինակին էլ է դա անհետաքրքիր:

Իրավիճակում, երբ հանցավոր ու ծրագրված կերպով Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի ու նրա հետ հանցակցած այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների, այդ թվում՝ գեներալական ուսադիրներ կրող հանցակիցների կողմից կատարվել է պետական դավաճանություն, ինչ-որ ԳՇ պետի «իրավունքի ուժով» հանել-նշանակելը իսկապես էլ անհետաքրքիր դետալ է: Ընդհանուր աղետի խորապատկերում դա իսկապես էլ մանրուք է թվում: Արցախը՝ Հայաստանի ինքնիշխան գոյության առանցքային հիմնասյունը դավաճանաբար հանձնված է թշնամուն, ինչն էլ հանձնված չէ, այդ բեկորն էլ դրված է խեղդող թշնամական օղակի մեջ: Թրքահպատակ նիկոլ փաշինը ձեռնմուխ է եղել դավաճանական ծրագրի հաջորդ փուլերին՝ բանակի ամբողջական ոչնչացում և Հայաստանի տարածքը կտրո-կտոր թուրքերին ու ադրբեջանցիներին հանձնում: Թրքահպատակն ու իր մանկուրտ-ջուջուլակերները, կարելի է ասել, անարգել ու անպատիժ, առանց որևէ ռեալ դիմադրության Հայաստանը հանձնում են թուրքին, ինչպես հանձնեցին Շուշին, Հադրութը, Արցախը...

«Գեներալների» մասին: Դրանք, ուրեմն, ինչ-որ պահի, երբ թրքահպատակն ուղղակիորեն իրենց դիպավ, կարծես թեթևակի ուշքի եկան ու պահանջեցին նիկոլ փաշինի հրաժարականը: Դեռ մի կողմ, որ գեներալական ուսադիրներ կրողները, երբ պահանջ են ներկայացնում, դրան պետք է նախորդեն կամ անմիջապես հաջորդեն կոնկրետ գործողություններ: Չարեցին՝ իրենք իրենց, կներեք, էշի տեղ դնելով:

Բայց այն, որ այդ ամենից հետո, հրաժարականի պահանջ առաջ քաշած նույն գեներալները նապաստակի նման ձիգ կանգնում են թրքահպատակ փաշինի առաջ, նշանակում է բացարձակ ոչնչացում:

Ինչ-ինչ, բայց գեներալական ուսադիրներով չմոներ չէինք տեսել: Դա էլ տեսանք:

Բովանդակային առումով, իհարկե, նիկոլ փաշինի հրաժարական պահանջողների կողմից նույն անարժանի առաջ զգաստ կանգնելը նշանակում է «Հայոց բանակի» վերջնական լուծարում, այդ «գեներալների» մասնագիտական, մարդկային, անհատական ու ազգային ինքնության ոչնչացում:

Այդքանից հետո դուք ի՞նչ գեներալ, այն է՝ զորավար, առավել ևս՝ դուք ի՞նչ հայ: Գնացեք, թուրքական բանակի շարքայինի համազգեստ հագեք, ձեր ասկյարային համազգեստի բազկամասում էլ կիսալուսնի նշանը դրեք: Գեներալնե՞ր, հայե՞ր: Ո՛չ, մանկուրտներ, ենիչերիներ, ազգի դավաճաննե՛ր: Այսուհետ ահա սրանք են ձեր «կոչումները»:

Այո, նիկոլ փաշինը և նրա հանցաթիմը դավաճաններ են: Բայց այդ «գեներալներն» էլ նրանց հանցակիցներն են: Հանցագործներ ու դավաճաններ, որոնք թշնամու հետ պայմանավորված՝ ծանրագույն կորուստներ պատճառեցին տարածաշրջանի ամենից մարտունակ բանակին, միտումնավոր սրիկայությամբ կորստի ու մահվան մատնեցին մեր բանակի ամենից մարտունակ սերուցքը՝ ավելի քան 7 հազար զինվորների ու կրտսեր և միջին սպայակազմի ազնիվ հայորդիներին, թուրքին հանձնեցին Արցախը...

Պատերազմական ժամանակի կանոններով՝ նման «գեներալների» հասանելիքը տրիբունալն է՝ առավելագույն պատժի ելքով: Դավաճան, ազգադավ, ազգուրաց ու թրքահպատակություն ընդունած «գեներալների» նկատմամբ կիրառելիք միակ «իրավունքի ուժը» հենց դա է, և ոչ այլ բան:

Ազգի՝ ինքնությունն ու արժանապատվությունը պահպանած որակյալ մասը իր բանակի հետ է, բայց ի՛ր բանակի, այլ ոչ թե թրքացած, թուրքի կողմն անցած գեներալների, որոնք անկասկած, դեռ ստանալու են իրանց համարժեք պատիժը:

Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման հիմնական պատասխանատուներն էլ միանգամից չպատժվեցին, նկատի ունեցեք, ի դեպ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը