Մեկնաբանություն

24.03.2021 17:47


Աղետի, պարտության, անկման պատասխանատուն և մոլեռանդ քարոզիչը՝ նիկոլ փաշին

Աղետի, պարտության, անկման պատասխանատուն և մոլեռանդ քարոզիչը՝ նիկոլ փաշին

Երբեմնի Հայաստանի ժամանակակից մնացորդների վրա համաշխարհային մասշտաբով պատմաքաղաքական նախադեպեր է, որ ձևավորվում, ձևակերպվում արձանագրվում ու ամրագրվում են:

Նախադեպ է, որ կարելի է միտումնավոր քայքայել, պառակտել ու ցաքուցրիվ անել հասարակությունը, քայքայել ու թուլացնել բանակը, միաժամանակ՝ գրգռել դարավոր թշնամուն և խրախուսել նրա ագրեսիան: Դրանով զբաղված է եղել ներկայումս ՀՀ պետական կառավարումը զավթած «թավշյա» դուրսպրծուկների խմբոնը՝ պարագլուխ նիկոլ փաշինի հետ, ամբողջ երկուսուկես տարի, 2018-ի գարնանը Հայաստանում իշխանությունը ապօրինի զավթելուց անմիջապես հետո:

Չնայած, այս մեկը կարծես այնքան էլ աննախադեպ չէ: Ինչպես էլ չլինի, պատմության խորքերում մի քանի այդօրինակ վնասարար-դավադիրներ կգտնվեն:

Իսկ այն, որ կարելի է հիմարագույն ու գերսխալ որոշումներ կայացնելով ու պարտադրելով բանակը մատնել ահռելի կորուստների, միտումնավոր տանել պարտության, պարտվել, ավելին՝ ստորագրել բացառապես թշնամիների շահերից բխող, թշնամիների շահերը բավարարող «հայտարարություն», ըստ էության՝ «կապիտուլյացիոն ակտ» և... շարունակել մնալ իշխանության ղեկին, իսկապես էլ աննախադեպ է:

Դրանով Հայաստանն ու հայությունը բացառիկ ու նոր էջ գրեցին համաշխարհային պատմության և քաղաքականության մեջ: Ճիշտ է, դա ոչ թե հպարտանալու, այլ ամոթից գետինը մտնելու փաստ է, բայց հո՛ աննախադեպ է: Էս մեկը՝ միանշանակ ու աներկբա: Նույնքան անկասկած է, որ կարձանագրվի. Հայաստանի բնակչությունը մեծամասամբ զուրկ է ընդհանրական արժանապատվությունից, ստրկամիտ է, կամազուրկ, անինքնասեր, այդ տարածքում հավաքված ու բնակվող անձինք չունեն ազգային ինքնություն և գիտակցություն:

Այսուհետ արձանագրված է, որ կարելի է ունենալ կապիտուլյանտ իշխանություն, կարելի է ոչ միայն հանդուրժել այլև լպստորել պետությունը, բանակը, ազգին պարտության տարած մեկին, մի ոչնչության, ով, ի լրումն ամենի, նաև պաթոլոգիկ ստախոս է ու մարդատյաց:

Նմանապես կարելի է արձանագրել ևս մեկ աննախադեպ հանգամանք: Եթե մինչև հիմա համարվում էր, որ պարտությունը որբ է, մինչդեռ հաղթանակը բազում ծնողներ ունի, ապա այսուհետ կարելի է ասել. «Պարտությունը ոչ միայն կոնկրետ ծնող ունի, այլև... պարտության ու դրա հետևանքների քարոզիչ-գովերգող»:

Մեր դեպքում որ՝ հաստատ կամ միանշանակ ու աներկբա: Ու պարտության այդ կոնկրետ «ծնողը» ամենից առաջ նիկոլ փաշինն է՝ իր խմբոնով հանդերձ: Պարտություն գովաբանողն ու դրա հետևանքները քարոզողը հենց ի՛նքն է՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Հենց նա, որ օրերս գնացել էր Արագածոտնի մարզի դպրոցականների առջև բոցաշունչ ելույթներ ունենալու և արյունարբու կոկորդիլոսի արցունքներ թափելու:

Հատկանշական է, որ նրա ելույթների մեծ մասը հագեցած էր «նախկիններն են մեղավոր» տխմարագույն թեզով ու դրա վրա «հագցրած» ստահոդ պնդումներով: Բայց բացի դրանից, ուշադրություն է գրավում նաև ընդգծված թրքասիրությունը, որոնցով ներծծված են նիկոլ փաշինի այդ ճամարտակությունները:

Սրա ասածները խարսխվում են այն թեզերի վրա, որ Հայաստանն ու հայությունը պետք է համակերպվեն իր ու իր խմբոնի կողմից մեր գլխին սարքված պարտության ու դրա հետևանքների հետ: նիկոլ փաշինի ու նրա ավազակախմբի ասածն այն է, որ Հայաստանն ու հայությունը պետք է սուսուփուս ընդունեն, որ այլևս Թուրքիայի վիլայեթ են, իսկ ժամանակի հետ, նույնքան խոնարհ ու հեզ գնան թլպատվելու, մահմեդականություն ընդունելու և թրքանալու:

Սրա ու սրա հանցախմբի ասածն այն է, որ Հայաստանն ու հայությունը պետք է վերջնականապես իրենց համարեն թուրքի ստրուկ, հետամնաց ու անլվա մի ծայրագավառ, որն արժանի չէ ունենալու պետություն, բանակ, տնտեսություն, գիտություն, մշակույթ, ազգային կրթություն, առհասարակ, իրավունք չունի գրվել որպես ազգ:

Մեծ հաշվով, սրանք են թրքահպատակ նիկոլ փաշինի նպատակային թեզերն ու ասելիքը:

Իսկ ինչո՞ւ չասի: Եթե մեկը կարող է պետությունն ու ազգը մատնել աղետի, սահմռկեցուցիչ կորուստների ու այդքանից հետո, ասես ոչի՜նչ չի եղել, այնքան անպատկառություն ու ցինիզմ դրսևորել, որ շարունակի մնալ իշխանության ղեկին, ապա ինչո՞ւ չասի: Ինչո՞ւ չքարոզի Հայաստանի թրքացում, ինչո՞ւ չքարոզի պարտություն և նվաստացում: Ինչո՞ւ չծաղրի ու չծանակի ազգայինն ու, ինչո՞ւ ձեռ չառնի դիմացիններին:

Խնդիրն այն չէ միայն, որ մեր պատմության մեջ նման մի բեհեղզեբուղ գլխներիս ընկավ: Խնդիրն այն է, որ կան կռտած ուղեղով ու կռտված ինքնությամբ հազարավորներ, որոնք կարող են պաշտել իրենց զավակների արյունը խմած նման սատանայի:

Կարծում եք, թե ինչ-որ ընտրություն ձեզ կփրկի՞: Ուզում եք՝ օրումեջ «ընտրություն» արեք: Դժոխքում շանսեր չկան:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը