Աշխարհ

26.03.2021 17:06


Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցներ:

Հավաքի առաջին փուլում Նախիջևանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում հատուկ ծրագրակազմով և սիմուլյատորներով համակարգիչների վրա իրականացվել են գործնական կրակոցներ:

Հավաքի երկրորդ փուլում, որը նվիրված է եղել անձնակազմի մարտավարական, տեխնիկական և հատուկ պատրաստությանը, ստուգվել են անձնակազմի դաշտային կարողությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը