Աշխարհ

27.03.2021 15:29


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 219 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 279 936 դեպք, այստեղից ապաքինվել է 271 804 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 746:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 560 փորձարկում, այդ թվում 24 791-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 769-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.34% է, վերջին 14 օրվանը՝ 1.62%, վերջին 7 օրվանը՝ 1.77%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 301 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 589 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 192 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը