Մեկնաբանություն

29.03.2021 16:35


Գարնանային սրացումը, թրքահպատակ «գելխեղդը», մանկուրտ «ոչխարները» և... դիպլոմազուրկի վրեժը բուհերից

Գարնանային սրացումը, թրքահպատակ «գելխեղդը», մանկուրտ «ոչխարները» և... դիպլոմազուրկի վրեժը բուհերից

Հայաստանի ապօրինի վարչապետ, թրքահպատակ նիկոլ փաշինը ակտիվորեն շարունակում է իր վայրենի քարոզարշավը, ըստ որում, զրահաբաճկոնով հանդերձավորված: Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանի մնացյալ հատվածը թուրքական հարվածի տակ դրած դավաճանական հանցախմբի պարագլուխը կարծում է, թե ա) զրահաբաճկոնն իրեն կփրկի որևէ հայ վրիժառուից, բ) ֆեյք «արտահերթ ընտրությունները» իրեն կփրկեն դավաճանի խարանից:

Նախօրեին էլ ահա, մեկը մյուսից ցինիկ բաներ է ասել՝ իրեն բնորոշ ոճով, ինչը ամենից առաջ վկայում է ոչ միայն բանսարկու-ստախոսին համակած ներքին ահռելի տագնապի, այլև որոշակի շեղումներ ունեցողների մոտ դիտարկվող գարնանային սրացման մասին:

Արագածում, ինչպես պարզվեց, պիկապի թափքից ունեցած ելույթը նիկոլ փաշինի համար արդյունավետ է եղել, թերևս: Համենայն դեպս, այնտեղ նրան ինչ-որ մեկը ասել է, թե իրենք «գելխեղդներ» են և խեղդելու են «հին գայլերին»: Ու սա, հասկանալի է՝ Էրդողանի սիրելի գործընկեր ու Ալիևի առաջ կզած թրքահպատակ նիկոլ փաշինը, կրկնեց այդ արտահայտությունը՝ այն տոնայնությամբ, թե իրենք «գելխեղդ» են: Ներկաներն էլ ծափահարեցին: Չգիտեմ, թե ով է ում գելխեղդ շան տեղ դրել, բայց որ նիկոլ փաշինը իր կողմնակիցներին էշի, իսկ ավելի ճիշտ՝ ոչխարի տեղ է դնում, դա ակնհայտ է: Կարելի է ավելի հստակեցնել՝ մանկուրտ ոչխարների:

Հատկանշական է, որ այս «գելխեղդը» պոչը ոտների արանքը խցկած «դվառնայշկա» է դառնում, երբ բանը հասնում է «գորշ գայլական» Էրդողանին կամ ոչ պակաս «գայլական» Ալիևին առնվազն հակադարձելուն: Սրա «գելխեղդությունը» միայն հայերի ու հայության դեմ է բորբոքվում: Իսկ ավելի ճիշտ, բորբոքվում է նիկոլ փաշինի անափ մաղձը, հակամարդկային ատելությունն ու պաթոլոգիկ քինախնդրությունը:

Այդ փորձանքն այդպես էլ անդիպլոմ մնաց: Ու դա, երևի նրա համար չսպիացած հոգեբանական վնասվածք է: Դրա համար էլ հենց քաջնազարաբար ու նաև՝ ադրբեջանաթուրքական ջանքերով ու փողերով բերվեց Հայաստանի իշխանության ղեկին, սկսեց վրեժ լուծել նախ՝ ԵՊՀ-ից, իսկ հիմա էլ, առհասարակ, բոլոր բուհերին է ուզում պատժել: Ասում է, թե գաղափար ունեն, որ բոլոր համալսարանների, ինստիտուտների, մի խոսքով՝ բուհերի շենքերը վաճառեն, իսկ վաճառքից գոյացած միջոցներով Երևանից դուրս «ակադեմ-գառադոկ» կամ «ուսանողական ավան» կառուցեն:

Սա պարզորոշ խոստովանություն է այն բանի, որ նիկոլ փաշինը արդեն իսկ գծած, գրած-պատրաստած ունի ֆեյք «ընտրությունների» արդյունքները: Եթե չունենար, ապա նման հիմար ու առավել ևս ընտրություններից առաջ դասախոսների, գիտնականների, ուսանողների մեծամասնությանը (եթե ոչ՝ բոլորին) լրացուցիչ իր դեմ տրամադրող հայտարարություն չէր անի:

Սրանց «գելխեղդ» խելքով, բոլոր բուհ-ական շենքերը վաճառում են, ու, կախարդական փայտիկի շարժումով, վայրկենապես կառուցվում են տասնյակ համալսարանական շենքեր՝ չհաշված օժանդակ ու բնակելի շինությունները, մի ամբողջ քաղաք՝ 30-50 հազար բնակչությամբ: Պարզ է, որ դրա համար տարիներ կպահանջվեն, երկրորդը՝ այդ տարիների ընթացքում եղած բոլոր անկյունաքարային բուհերը (ԵՊՀ, բժշկական, ճարտարագիտական համալսարաններ) կքայքայվեն ուղղակի, զրկված կլինեն պատշաճ շենքային և այլ պայմաններից:

Ի դեպ, եթե հանկարծ մի 5-10 տարի առաջ որևէ նախկին ղեկավար նման բան հայտարարեր, ապա անձամբ նիկոլ փաշինը այնպիսի աղիողորմ վայնասուն կդներ թե՛ ԱԺ ամբիոնի մոտից, թե՛ իր ընտանեկան թերթում, որ միանգամից կարդարացվեր շների հետ համեմատությունը, բայց ոչ թե գելխեղդ շան, այլ վնգստացող...

Հա, ու մեկ էլ սա, ուրեմն, գլուխ է գովում, որ... «Հայաստան» հիմնադրամին պատերազմի ընթացքում 220 միլիոն դոլար է փոխանցվել, մինչդեռ անցած 28 տարվա ընթացքում ընդամենը 314 միլիոն էր փոխանցվել:

Նախ, դու ի՞նչ կապ ունես դրա հետ, որ գլուխ ես գովում: Հայությունը, թե՛ երկրի ներսում, թե արտերկրից, ունեցած-չունեցածը նվիրաբերել է՝ պատերազմում թշնամուն դիմակայելու, Արցախը, Շուշին, Հադրութը, Սյունիքը, Հայաստանը պահելու համար, ա՛յդ նպատակով: Իսկ դու վերցրել ու ամենը տվել, նվիրել ես մեր ազգն ու պետությունը բնաջնջելու նպատակ ունեցող քո գործակից թուրքերին: Դու ո՞ւմ դռան «գելխեղդն» ես, որ հիմնադրամի 220 միլիոնով քո գլուխն ես գովում: Երկրորդ, իսկ ի՞նչ ես արել այդ գումարները, մտել ես հիմնադրամի գրպանը և 100 միլիոնը թռցրել, որպեսզի քո թրքահպատակ իշխանության անարժան ներկայացուցիչներին առասպելական աշխատավարձեր ու պրեմիաներ տաս:

Արցախի մեծ մասը թուրքին հանձնողը եկել ու բարբաջում է Արցախում 110 միլիարդ դրամի կամ մոտ 210 միլիոն դոլարի բնակարանաշինություն իրականացնելու ծրագրերի մասին:

Դե ի՞նչ է դա, եթե ոչ՝ ցինիզմ, չհաշված արդեն «գարնանային սրացումը»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը