Աշխարհ

30.03.2021 13:21


Ադրբեջանի ԱԳ նախարարը Դուշանբեում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարը Դուշանբեում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Դուշանբեում՝ «Ասիայի սիրտը, Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, հայտնում է minval.az-ը:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Կասպից ծովում համագործակցությունը և տնտեսական և քաղաքական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը