Տնտեսական

30.05.2011 16:07


Թ. Մանասերյան. «Կառավարության դիրքորոշման մեջ հակասական տեսակետներ կան»

Թ. Մանասերյան. «Կառավարության  դիրքորոշման մեջ հակասական տեսակետներ կան»

Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախաձեռնության վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Հայելի» ակումբում ասել է, թե նրան կարելի է գնահատական տալ առնվազն 1–2 ամիս հետո, քանի որ նախագահի կողմից հստակ հրահանգներ ունի ու պետք  է հասցնի լուրջ, շոշափելի քայլեր ցույց տալ։

Հիմա շուտ է։ Հավանաբար հուլիս–օգոստոս ամիսները որոշակի շարժեր պետք է ցույց տան, եթե ոչ՝ կողմնակից եմ, որ անպայման լինեն պատասխանատուներ դրա համար։ Առանց պատժամիջոցների չի կարելի շարունակել,– ընդգծել է Թաթուլ Մանասերյանը

Ընտրություններից առաջ Դաշնակցությունը փորձում է ձայներ շահել մեր ընտրողների կողմից,–ասել է Հակոբ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի հարցապնդմանը հետևած կառավարության պատասխանի այն հիմնավորմանը, թե տնտեսական վատ իրավիճակը պայմանավորված է նաև նախորդ կառավարությունից ստացված վատ ժառանգությամբ, Թաթուլ Մանասերյանը «7օր»–ին ասել է, թե դա իրոք հակասական մոտեցում է։

Մեղքը նախկին կառավարության վրա բարդելը, ըստ նրա, միայն մեր կառավարությանը չէ, որ բնորոշ է։

Հակասական տեսակետներ կան։ Մի դեպքում կառավարությունն ասում է, որ ինչ ժառանգություն ստացել է, օգնում է իրենց, մյուս կողմից էլ ասում է, որ այդ ժառանգությունն այդքան էլ դրական չի ազդել։ Այստեղ ես դժվար հաջող մեկնաբան լինեմ։ Կառավարությունն ինքը պետք է մեկնաբանի՝ հատկապես ինչն է վատ, որ ժառանգել է նախորդից, և ինչ զգալի առաջընթաց է ինքն արձանագրել, որ միշտ իրեն պետք է հիշել,–ասել է Թ. Մանասերյանը։

Նա նաև չի համաձայնել Հակոբ Հակոբյանի այն տեսակետին, թե ՀՅԴ–ի քայլը պայմանավորված է միայն նախընտրական նկատառումներով։ Նա ընդգծել է, որ հավանաբար ՀՅԴ–ն ունի իր ծանրակշիռ փաստարկները։

Գնահատելով կառավարության գործունեությունը, նա ընդգծել է, թե կառավարությունն ամեն ինչ չէ, որ անում է, այսինքն կարող էր ավելին անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը