Աշխարհ

31.03.2021 11:56


Սիրիայում ձերբակալվել է ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը

Սիրիայում ձերբակալվել է ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը

Սիրիայում քրդերի կողմից ղեկավարվող ներքին անվտանգության «Ասայիշ» ուժերը հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 անդամի ձերբակալման մասին՝ ներառյալ կազմակերպության առաջնորդից մեկի, հայտնում է almasdarnews.com թերթը և հավելում, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Հասաքե նահանգի Ալ Հոլ ճամբարում իրականացված գործողությունների արդյունքում։

«Ասայիշ» ուժերը հայտարարել են, որ ձերբակալվածների թվում է խմբավորման առաջնորդներից Աբու Սաադ ալ Իրաքին, որը պատասխանատու է նոր անդամների հավաքագրման համար։

Երկուշաբթի սկսված գործողությանը, որը կոչվել է «Մարդկության և անվտանգության արշավ», մասնակցել է «Ասայիշ» ուժերի 500 անդամ՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի և ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ գործողության ավարտից հետո տեղի բնակիչները վերադարձել են իրենց բնակության վայրեր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը