Աշխարհ

31.03.2021 21:40


Ադրբեջանցի ենթասպան խեղդվել է Արցախի լճերից մեկում

Ադրբեջանցի ենթասպան խեղդվել է Արցախի լճերից մեկում

Ադրբեջանցի զինծառայողը խեղդվել է Արցախի լճերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Նախնական տեղեկություններով` ենթասպա Հեյդար Ռովշան օղլու Ալիևը խեղդվել է Հադրութի մոտակայքում գտնվող լճում:

Եվս մեկ ադրբեջանցի զինվոր՝ Իլկին Զոհրաբովը, օրերս մահացել է Քարվաճառում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, նա ինքնասպանություն է գործել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը