Աշխարհ

01.04.2021 16:02


Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող Կուբաթլուի շրջանի տարածքում նոր զորամաս է բացել, հայտնում է Minval կայքը:

Ըստ Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնի, այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ Պետական սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռաշադ Սադիգովը անձնակազմին է փոխանցել Սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի շնորհավորանքները:

Միջոցառման եզրափակիչ մասում պարգևատրվել են ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը