Աշխարհ

03.04.2021 18:20


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային բարձր թիվ է գրանցվել

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային բարձր թիվ է գրանցվել

Թուրքիայի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի մեծացման հետ զուգահեռ շարունակվում են գրանցվել հակառեկորդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 2-ի դրությամբ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 42 հազար 308 մարդ: Մեկ օրում մահերի թիվը 179-ն է:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 3 մլն 400 հազար 296 մարդ, մահացել՝ 31 հազար 892-ը:

Երկրում ողջ ընթացքում արվել է ավելի քան 39 մլն թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը