Կարծիք

05.04.2021 10:09


Երկու ամիս կալա՞նք մարդասպանին

Երկու ամիս կալա՞նք մարդասպանին
Բազում միամիտներ արդարության հաստատմանն էին սպասում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, բայց կանգնեցին փաստի առաջ: Նիկոլի բերած <<նոր>> Հայաստանում ամրապնդվեցին և է՛լ ավելի այլանդակ բնույթ ստացան բանդիտական բարքերը, դե իսկ արդարադատությունը դարձավ ամորֆ և անկենսունակ մի համակարգ: Հերթական վայրագության մասին իմանալով՝ ուղղակի շոկի մեջ հայտնվեցինք: Բժշկուհի Անի Ումուդյանի հորը՝ 80 ամյա ծերունուն, երկու օր առաջ Նոր Նորք համայնքում, իրենց իսկ շքամուտքում, դաժան ծեծի էին ենթարկել, ինչի հետևանքով նա մահացել էր:
Թվում էր, թե մարդասպանին պետք է սպառնա ամենախիստ պատիժը, բայց քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածով՝ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը ենթադրում է առավելագույնը 2 ամսով կալանք: Այսինքն, ծանր հանցագործն ազատության մեջ է, իսկ պապիկին արդեն հետ չենք բերի: Եվ ստացվում է, որ եթե մարդիկ ոստիկանությունում ծանոթ ու բարեկամ չունեն, ուրեմն պետք է անտերության մատնվեն և բախվեն ճչացող անարդարության:
Սա սոսկալի երևույթ է, որը պետք է արմատախիլ արվի մեր իրականությունից: Երկակի ստանդարտները, արդարադատության երեսին պարբերաբար հասցվող ապտակները, բռնաբարվող Ֆեմիդան Հայաստանի Հանրապետությունը կանգնեցնելու են իրավական կրախի առաջ, եթե համակարգը օր առաջ կարգի չբերվի: Կարծում եմ, նշված դեպքի առնչությամբ պետք է իրենց ձայնը բարձրացնեն բոլոր ադեկվատ իրավաբաններն ու իրավապաշտպանները, քանի որ մարդու կյանքի իրավունքը անխախտ է՝ լինի դա 80-ամյա ծերունի, թե ութ ամսական երեխա։
Ինքս ամեն ինչ անելու եմ,որ մարդասպանը պատասխան տա իր գործած հանցանքի համար եւ ոչ մի հովանավոր ինձ դա անել չի խանգարելու.իմ հովանավորը՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը