Լրահոս

08.04.2021 11:15


Կոտայքում բախվել են Ford Transit-ն ու ՌԴ քաղաքացու Mercedes Actros-ը. 3 մարդ հոսպիտալացվել է

Կոտայքում բախվել են Ford Transit-ն ու ՌԴ քաղաքացու Mercedes Actros-ը. 3 մարդ հոսպիտալացվել է

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Ալոյանի վարած Ford Transit մակնիշի և ՌԴ քաղաքացի՝ 60-ամյա Ալեքսանդր Արտյոմովի վարած Mercedes Actros մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Վ. Ալոյանը և նրա ուղևորներ՝ Ջրվեժ գյուղի բնակիչներ, 31-ամյա Անդրանիկ Աղաջանյանն ու 32-ամյա Արմեն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ford Transit-ի վարորդն աշխատում է «Եվրոթերմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ Ա. Աղաջանյանն ու Ա. Չոբանյանը՝ նույն ՍՊԸ-ում որպես առաքիչ։

Այս խորագրի վերջին նյութերը